ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Արմենակ Կյուրեղյանը խնդրում է որևէ հանրային պաշտպանի հայտարարություն կամ տեղեկատվություն հիմք չընդունել



Անազատության մեջ գտնվող Կյուրեղյան եղբայրների հայրը' Արմենակ Կյուրեղյանը, «Հետքին» փոխանցեց, որ որևէ հանրային պաշտպանի հայտարարություն կամ տեղեկատվություն խնդրում է հիմք չընդունել, քանի որ իր որդիների պաշտպանությամբ զբաղվելու են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Մուշեղ Շուշանյանն ու Տիգրան Եգորյանը՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռեր»-ի անդամների ստեղծված խմբի շրջանակներում: Արմենակ Կյուրեղյանը նշեց, որ ինքը դիմել է խմբին, որպեսզի խմբի փաստաբանները ստանձնեն իր որդիներ Արեգ ու Սերգեյ Կյուրեղյանների պաշտպանությունը:

Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատն այսօր հրապարակել է օգոստոսի 1-ին հանրային պաշտպան տրամադրելու խնդրանքով Հանրային Պաշտպանի գրասենյակ դիմած քաղաքացիների ցանկը, որի համաձայն՝ «Սասնա Ծռեր» խմբի 13 անդամների պաշտպանության համար նախաքննական մարմինը միջնորդել է հանրային պաշտպաններ ներգրավել, այդ թվում Կյուրեղյան եղբայրների: Ըստ այդմ՝ Արեգ Կյուրեղյանի պաշտպանության համար հանրային պաշտպան է նշանակվել Սյուզաննա Խչեյանը, իսկ Սերգեյ Կյուրեղյանի համար՝ Մարինե Թովմասյանը:

Արմենակ Կյուրեղյանը նշեց, որ չեն ցանկանում օգտվել հանրային պաշտպանների ծառայությունից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված