ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Սարի թաղի բնակիչ. «Մինչև ուշքի եկա, տեսա՝ թաթերից մինչև վերև ամբողջ ոտքերս վառված են»



Սարի թաղի բնակիչ 25-ամյա Արմենը (անունը փոխված է, չցանկացավ ինքնությունը հրապարակել) երրորդ օրն է՝ բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վնասվածքաբանության բաժանմունքում: Արմենը հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերն է Շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Նա այրվածքներ է ստացել ու բեկորային վնասվածքներ ունի: 

«Իմացա, որ քաղաքացիները երթով եկել են մեր թաղ, իջա տնից, կանգնել էի երթի մասնակիցների մեջտեղի հատվածում, մեկ էլ՝ առանց զգուշացնելու սկսեցին պայթուցիկները գցել, մարդիկ սկսեցին աջ ու ձախ վազել: Մի աղջիկ կար, փորձում էի օգնել, իրեն հրեցի, որ պայթուցիկը չկպնի, էկավ ընկավ ուղիղ ոտքերիս տակ: Գլխիս մեջ ձայն էր ընկել, տեսողությունս կորավ: Մինչև ուշքի եկա, տեսա՝ թաթերից մինչև վերև ամբողջ ոտքերս վառված են: Ահագին տեղ քայլել եմ վիրավոր ու այրված ոտքերով, բնակիչները օգնություն են ցույց տվեցին»,-պատմեց Սարի թաղի բնակիչը:

Հարցնում եմ՝ բողոքելո՞ւ ես: Պատասխանում է. «Մեր դառը երկրում հեքիաթների՞ հավատամ, թե՞ հրաշքների, գնամ բողոքեմ՝ միամիտ ընկնեմ ավտոյի տակ»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված