Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են, հայրը՝ կասկածյալի կարգավիճակում



«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արեգ ու Սերգեյ Կյուրեղյանները օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի եղբայրներն են: Այսպիսով՝ Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են: Ընտանիքի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, կասկածյալի կարգավիճակում է:

Այդ վիճակում էլ Արմենակը ուժ է գտնում իր մեջ՝ կատակում է. «Հիմա մտածում եմ՝ մի սենյակ տան, գոնե բոլորս միասին լինենք»:

Հայկ, Արեգ, Սերգեյ Կյուրեղյանների հայրը դեռ տեղյակ չէ՝ որտեղ են երկու որդիները. «Ենթադրում եմ, որ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում են»: Տղաները դեռ պաշտպան էլ չունեն:

Արմենակ Կյուրեղյանն այս պահին չի կարևորում իրավական հարցերը: «Իրավաբանական տերմիններով խոսել, ակնկալել արդար դատ, օրենքներից մեջբերումներ անել՝ անիմաստ է: Ուրիշ բան է տեղի ունեցել՝ մարդկանց սրտերում ու մտքերում է փոփոխություն եղել, որը անշրջելի է: Փոխվել է Հայաստանը, դրվել է ճիշտ ճանապարհի վրա: Դա կբերի իր արդյունքը: Մինչ այդ դժվար է լինելու, փշոտ ճանապարհ ենք անցնելու»,-«Հետքին» ասաց Արմենակը:

Ընտանիքի չորս տղամարդիկ՝ հայրը և երեք տղաները, սովորել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Արմենակի ուսանելու տարիներին՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ): Արցախյան պատերազմի տարիներին Արմենակ Կյուրեղյանն ընկերների հետ ընդգրկվել է «Մերգելյան» ջոկատում ու մասնակցել մարտական գործողություններին: Տղաներին մեծացրել են որպես հայրենիքի ապագա պաշտպաններ, որպես գաղափարի քաղաքացիներ: Երեքն էլ ծառայել են բանակում:

Արեգ Կյուրեղյանը ապրիլյան պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է դիրքեր: «Հետո երբ եկավ դիրքերից, տարբեր պաշտոնյաների բերանից լսեց, որ հողերը պիտի հանձնվեն: Դա համբերության բաժակի վերջին կաթիլն էր»,-«Հետքին» պատմեց երեք տղաների հայրը: 

Կյուրեղյանը պատմեց, թե ինչպես է ինքը դարձել կասկածյալ, բայց, չէր էլ հիշում, թե ինչի մեջ է կասկածվում՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով: Հուլիսի 29-ին Ալբերտ Բաղդասարյանի հետ քայլելիս են եղել, երբ մոտեցել է մի մեքենա, որից դուրս եկած քաղաքացիական հագուստով անձինք ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժնից ու տարել են Բաղդասարյանին: Արմենակ Կյուրեղյանը, մտածելով, որ միգուցե ներկայացողները ոստիկաններ չեն, գնացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ իրեն էլ են ներս հրավիրել, ապա ներգրավել որպես կասկածյալ, առգրավել հեռախոսը: «Այսօր ներկայանալու է Քննչական կոմիտե»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Դավիթ Հարությունյան17:42 - 1 օգոստոսի, 2016
ՀԵՐՈՍ ԵՌՅԱԿ ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՀԵՐՈՍ ՀԱՅՐԸ․ սթափվեք արա սեռժականներ ուշկի էկեք քանի դեռ ուշ չի, հաջորդը ավելի սարսափելի ու արյունոտ է լինելու ձեր իսկ ռեժիմիկի համար, գոնե մի փոքր ինքնասիրություն ունեցեք, աածի շներին հարցրեք թե ժողովուրդը ինչ է մտածում ձեր մասին, մաքրվեք հայ ժողովուրդի ճանապարհից
2. Grigoryan Ofeliya08:45 - 3 օգոստոսի, 2016
Разве таким героям у нас в обществе есть место? Места занимают манвелы, лфики, какие то шмайсы, убийцы тохмахи мгери и т.д., и т..п.А нормальные люди только существуют.Слава героям. Надеюсь, и на нашей улице будет праздник, дожить бы до этого.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված