Կիրակի, 17 նոյեմբերի

Պավել Մանուկյանին կալանավորել են ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»



«Սասնա Ծռեր» խմբի անդամ Պալվիկ Մանուկյանին քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը՝ Պավել Մանուկյանին երկամսյա կալանքի մասին: Ի դեպ, նույն դատավորը մի քանի օր առաջ կալանավորման որոշում է կայացրել նաև Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանի որոշումը համարում է ակնհայտ անօրինական. «Որոշման հիմքում դրվել է, որ Պավել Մանուկյանը կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել նախաքննությանը կամ որևէ մեկի վրա ազդեցություն գործադրել: Սա ուղղակի անհեթեթ է, քանի որ Պավել Մանուկյանը գտնվում է շատ ծանր առողջական վիճակում, տեղաշարժվելու հնարավորություն չունի»,-դատարանից դուրս գալով՝ ասել է Ինեսսա Պետրոսյանը:

Պավել Մանուկյանը ներկա է եղել միջնորդության քննությանը, հանդես եկել հայտարարություններով: Մասնավորապես նշել է, որ զոհասեղանին է դրել իր 23 տարեկան տղային և, ըստ էության, ողջ ընտանիքը, որ իրենք պատրաստ են պայքարել մինչև արյան վերջին կաթիլը՝ չունենալով որևէ անձնական ամբիցիա:

Պավել Մանուկյանը Արցախյան պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է, ունի գնդացիրային ծանր վնասվածքներ, վիրահատվել է օրեր առաջ «Էրեբունի» ԲԿ-ում: Փաստաբանի տեղեկություններով,  ևս մի քանի վիրահատություն պիտի անցնի: «Բայց «Դատապարտյալների հիվանդանոցը» մասնագիտացված չէ, անգամ այս օրերին դարձյալ «Էրեբունի» ԲԿ-ից են մասնագետներ այցելում ՊՊԾ գնդում վիրավորված, ապա վիրահատված կալանավորներին»,-ասաց Պավել ու Արամ Մանուկյանների շահերի պաշտպանը: Այժմ նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», քիչ անց մանրամասներ կներկայացնենք, թե ինչ է արձանագրել պաշտպան Պետրոսյանը:

Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Պավել Մանուկյանն ի սկզբանե որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել, չի ցանկացել նույնիսկ ծանոթանալ:

Պաշտպանը տեղեկացրեց, որ բողոքարկելու են կալանքի որոշումները:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Martha Basmajyan22:40 - 1 օգոստոսի, 2016
Our brave hero. You are the star, that we need to follow, you are the Abraham who didn't have any doubt to sacrifice his son to his beloved nation. Shame and thousand time shame who didn't stand by you and even opened a fire. Our prayers and supports are with you.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված