ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Քաղաքացիները կարող են փոխհատուցում ստանալ ապօրինի բերման ենթարկվելու դիմաց



«Անօրինական պահվածքը չի կարող օրինական ձևակերպում ունենալ»,- պատասխանելով «Հետքի» հարցին` նշեց Փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանն, որը վերջին 10 օրերին որպես փաստաբան այցելել է ոստիկանական բաժիններ, ՁՊՎ-ներ, նաև ոստիկանական զորքերի վարչական շենք:

«Մարդկանց տարել էին ոստիկանական զորքերի վարչական շենք, մտածել էին, որ իրենց ՁՊՎ-ները չեն հերիքի: Անձը ինչո՞ւ պիտի զորամաս բերման ենթարկվի, ո՞վ կարող է պատասխան տալ: Մարդիկ 15 ժամով պահվել են բաժիններում`առանց կարգավիճակի: Առաջին վայրկյանից քաղաքացիներից վերցնում են հեռախոսը, նույնիսկ մեկ զանգի իրավունք չեն թողնում: Ես մի քանի ժամ ժամանակ եմ ծախսել ու այն էլ ՄԻՊ պաշտպանի աշխատակիցների հետ համագործակցելով փորձել գտնել իմ պաշտպանյալներին»,- նշեց փաստաբանը:

Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ այն անձինք, ովքեր այս օրերին բերման են ենթարկվել, առանց կարգավիճակի պահվել ոստիկանությունում, բռնության են ենթարկվել, կամ այլ կերպ խախտվել են նրանց իրավունքները, կարող են դիմել դատարան` փոխհատուցում ստանալու համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված