ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Արսինե Խանջյանն ու Ալեք Ենիգոմշյանը մանկության ընկերներ են



Դերասանուհի Արսինե Խանջյանը լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ մինչև 1970 թվականը Ալեք Ենիգոմշյանի հետ միասին են ապրել Լիբանանում, նույն դպրոցն են հաճախել ու նույն եկեղեցին: Արսինե Խանջյանը հուլիսի 27-ի ցույցի ժամանակ Խորենացի փողոցում մոտեցել է ԱՍԱԼԱ խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանին, բարևել նրան, զրուցել, ապա ելույթ ունեցել:

«Ալեքի պարագան ցավալի է, նույնիսկ ամոթի հարց է, ինձի համար ամոթ կբերի, չեմ կրնա երևակայել, որ այսքան անօրենություն կա մարդկանց իրավունքների նկատմամբ»,- ասաց Արսինե Խանջյանը:

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Ալեք Ենիգոմշյանին: ՄԻ պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը փոխանցեց, որ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ալեք Ենիգոմշյանին, նրան փոխանցվել է սեղան, ռադիոընդունիչ, Ենիգոմշյանի ձայնային ժամացույցը: փաստաբանի հետ ենք այցելել:

Ըստ դերասանուհու, Հայաստանում մեծ պատ կա իշխանության ու ժողովրդի միջև, չկա երկխոսություն, կա արհամարհանք մարդու իրավունքների նկատմամաբ:

Նա պատմեց, թե ինչպես են իրեն հուլիսի 28-ին իրեն բերման ենթարկել Ոստիկանական զորքերի վարչական շենք: Նրան 11 հոգու միասին են տարել նույն մեքենայով, մարզասրահում են պահել, ոստիկաններից բացի դիմակներով մարդիկ կային: Անուն-ազգանունն են հարցրել, ապա փորձել պայուսակը խուզարկել: Արսինե Խանջյանը ընդդիմանալով ինքն է բացել պայուսակը` թույլ չտալով, որ այլ տեղում այն խուզարկեն:

Բերման ենթարկելով ու ոստիկանական զորքերի վարչական շենք տեղափոխելով` դիմակավոր անձինք հարցրել են դերասանուհու անունը ու երբ լսել են պատասխանը, հարցրել են, թե նա ինչ գործ ունի բերման ենթարկվածների մեջ: Խանջյանն էլ պատասխանել է, թե ինքն է 3 ժամ հարցնում` իրեն ինչու են բերել այդտեղ: Այնուհետև Համբարձումյան անունով մի պաշտոնյա ընդունել է Արսինե Խանջյանին, հյուրասիրել ջուր և հյութ, ապա հայտնել իր ներողամտությունը դերասանուհուն բերման ենթարկելու կապակցությամբ: Սակայն Արսինե Խանջյանը չի ընդունել պաշտոնյայի ներողամտությունը. «Ասի` ուրեմն բոլորից պիտի խնդրեք…լուրջ է վիճակը Հայաստանին մեջ, լուրջ է վիճակը Երևանին մեջ հատկապես»,-ասաց Արսինե Խանջյանը` Հայաստանն անվանելով ոստիկանական պետության հետ, որտեղ խշխանությունը բացարձակ մտահոգված չէ իր ժողովրդին ծառայելու համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված