Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Նոր մանրամասներ Կարո Եղնուկյանին ձեբակալելու պատմությունից



Փաստաբան Տիգրան Հայրապետյանը քիչ առաջ է դուրս եկել ԱԱԾ ձերբակալված անձանց պահման վայրից, որտեղ գիշերվանից պահվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը: Փաստաբանը «Հետքին» փոխանցեց, որ Եղնուկյանը ներգրավված է որպես կասկածյալ:

«Ինքը դեռ չի էլ հասկանում, թե ինչու են իրեն պահում: Իրեն ուղակի ասել են, որ վերջին երկու օրերին աջակցել ես «Սասնա ծռերին» ու հեռախոսային խոսակցություն ունեցել նրանց հետ»,-ասաց Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը բերման են ենթարկել ԱԱԾ ՁԱՊՎ` մոտ 5 ժամ նրա բնակարանում խուզարկություն կատարելուց հետո: Կարո Եղնուկյանի դուստրը` Էլմոն Եղնուկյանը փոխանցեց, որ  «Դատարանից որոշում ունեին, դա էր պատճառը, որ հայրիկս անմիջապես դուռը բացեց»,-ասաց Եղնուկյանի դուստրը:

«Նոր Հայաստան» շարժման անդամ Սյուզան Սիմոնյանը հայտնեց, որ իրենց անդամների բնակարանները հերթով խուզարկում են, բայց որևէ տեղից զենք չեն հայտնաբերել: «Ինչպես Ժիրայրն էր ասում` մենք զենք չունենք, բայց գիտենք, թե որտեղ զենք կա»,-ասաց Սյուզան Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ խուզարկել են Վարդան Գերավետյանի բնակարանը` տան տիրոջ բացակայությամբ: Ու դարձյալ զենք ու զինամթերք չեն հայտնաբերել: Փոխարենը 7-8 բջջային հեռախոս են տարել:

«Նոր Հայաստան» շարժման անդամը հորդորեց քաղաքացիներին չհավատալ հեռուստատեսությամբ հնչող քարոզչությանը: «Ռեժիմը խեղաթյուրում և ճիշտ չի ներկայացնում հանրությանը «Սասնա ծռերի» պահանջը: Երկու պահանջ է դրված` Սերժ Սարգսյանի հրաժարական և քաղբանտարկյալների ազատում: Եվ կա երրորդ տարբերակը, որը Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած տարբերակն է: Երրորդ տարբերակի շուրջ բանակցություններ են գնում: Եվ թող չփորձեն այս տղաներին ահաբեկիչ անունը կպցնել»,-«Հետքի» հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» շարժման անդամ Սյուզան Սիմոնյանը:

Լուսանկարը՝ Կարո Եղնուկյանի ֆեյսբուք էջից


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Gurgen05:47 - 26 հուլիսի, 2016
It's called aiding and abetting criminals who killed a police officer and occupied a government building..
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված