Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

ԵԱՏՄ-ում ստեղծվելու է վտանգավոր ապրանքների միասնական տեղեկատվական բազա



Սպառողների իրավունքների պաշտպանության և նրանց տեղեկացված լինելու համար նախատեսված է ստեղծել ԵԱՏՄ տարածքում շրջանառվող վտանգավոր ապրանքների մասին տեղեկատվական բազա։

Այս կապակցությամբ ԵԱՏՄ-ն և ԵՏՀ-ն (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) պատրաստում են պետական վերասհսկողության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիր՝ Եվրասիական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման համար։

Այս մասին հայտնել է (ԵՏՀ) տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման վարչության տնօրեն Արման Շակկալիեվը Ռուսաստանում ԵՄ պատվիրակության էկոնոմիկայի և առևտրի բաժնի ղեկավար Լուիս Պորտերոյի հետ հանդիպման ժամանակ։

Այդպիսի միասնական բազայի ստեղծումը ԵԱՏՄ անդամ երկրիներին թույլ կտա ապահովել արագ և արդյունավետ համագործակցություն, ինչպես նաև՝  նվազեցել վտանգավոր ապրանքի տարածման ռիսկերը։

Համաձայնագրի նախապատրաստումը գրեթե ավարտված է, և այն մինչև 2016թ․-ի վերջ կվավերացվի։

«Մեզ համար շատ կարևոր է խուսափել ավելորդ կարգավորումներից, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել սպառողների անվտանգությունը», - նշել է Ա․ Շակալիեվը։

Ներկայումս մշակվում է 21 տեխիկական կանոնակարգ։ Դրանց մի մասը, որը վերաբերում է ձկան, ալկոհոլի, հանքային պարարտանյութերի, փաթեթավորված խմելու ջրի արտադրանքին, նախատեսվում է ընդունել մինչև 2017թ․-ի ավարտը։

Բացի այդ, հաշվի առնելով գործող տեխնիկական կանոնակարգերի կիրառման փորձը, նախատեսվում է դրանց մեջ կատարել ավելի քան 30 փոփոխություն։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված