ՈՒրբաթ, 06 դեկտեմբերի

Երբ ի սկզբանե հայտնի էր ձախողումը



Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերն իրականացնելու համար ընտրվել են բանկեր: Ըստ ՀՀ կառավարության, ՀՀ Կենտրոնական բանկի եւ Լինսի հիմնադրամի միջեւ կնքված համաձայնագրի` դրանց ընտրությունը կատարել է 1998 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը հետեւյալ սկզբունքով. «ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջարկված բանկերի ցանկից ընտրում է մասնակից տեղական բանկերին»:

Այսինքն` Կենտրոնական բանկը, ըստ տրամաբանության, ներկայացրել է Հայաստանի լավագույն բանկերի ցանկը: Պարզվում է` այդ ցանկն այնքան էլ տրամաբանորեն չի կազմվել:

Հակառակ դեպքում Լինսի հիմնադրամի վարկային համաձայնագրի շրջանակներում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի մասնակից 13 բանկերից չորսում` «Արդշինբանկ», «Կրեդիտ-Երեւան» եւ «Կրեդիտ-սերվիս», «Տրաստ», այսօրվա վիճակը չէին առաջանա:

Մեր ունեցած տեղեկություններով, որոնք առայժմ հնարավոր չի եղել ճշտել, մինչեւ «Տրաստ» բանկին վարկ տրամադրելը, Կենտրոնական բանկի մի պաշտոնյա ՀՀ ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանին դեռեւս 2000 թ. սեպտեմբերին գրավոր տեղեկացրել է, որ այդ բանկում լուրջ խնդիրներ կան, որոնց հետագա խորացումը կարող է վճարունակության ճգնաժամի հանգեցնել:

Այդ պաշտոնյան ԿԲ-ի նախագահին առաջարկել է անհապաղ ստուգումներ կատարել «Տրաստ» բանկում: Այս գրությունից երկու ամիս անց` նոյեմբերին, «Տրաստ» բանկը Լինսիից ստացել է 1 մլն դոլար, եւս երկու ամիս անց` հաջորդ մեկ մլն դոլարը:

Սնանկ ճանաչվելուց հետո «Տրաստ» բանկը Լինսի հիմնադրամին մի կերպ կարողացել է վերադարձնել մոտ 1 մլն դոլարը: Իսկ մնացած շուրջ 1 մլն-ը այդպես էլ պարտք է մնացել: Թե ինչու է Կենտրոնական բանկի նախագահը նման ահազանգից հետո «Տրաստին» ընդգրկել վարկավորվող բանկերի ցանկում, անհասկանալի է:

Մեզ չի հաջողվել պարզել թե Լինսի հիմնադրամից վարկ ստացած եւ դրանից հետո «պայթած» բանկերի մասին ԿԲ-ի նախագահը նույնպես ահազանգեր էր ստացել:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Լինսի հիմնադրամը Հայաստանում» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված