Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Անվճար բուժօգնություն և դեղորայք․ովքե՞ր ունեն դրանց իրավունքն ու ի՞նչ անել, եթե դրանք խախտվել են (ինֆոգրաֆիկա)



Վերջերս «Հետք»-ի ընթերցողներից մեկը՝ Արտյոմ Ա․-ն (անունը փոխված է) պատմել էր, որ իր թոշակառու հորը, ով նախկին զինվորական է և ունի բժշկի ուղեգիր,  «Փանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտ»-ից հայտնել են, որ այդ ուղեգրով ախտորոշիչ ստուգումները վճարովի են. անվճար է միայն բժշկի խորհրդատվությունը։ «Թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի համար մեզանից ուզել են 40 000 դրամ»,- պատմել է Արտյոմ Ա․-ն։

Մենք զրուցեցինք Ուռուցքաբանական ինստիտուտի հաշվապահի հետ, վերջինս հաստատեց, որ ուղեգիրը չի վերաբերում լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններին։
Այսօր մենք մանրամասն կներկայացնենք՝ ովքեր ունեն անվճար բուժում ստանալու իրավունք և ինչ անել, եթե  այդ իրավունքները խախտվում են:

Բժշկական օգնություն ու՞մ  համար է այն անվճար

ՀՀ  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը երաշխավորվում է, որ  յուրաքանչյուր քաղաքացի ունի  առաջնային անվճար  բժկական  օգնության իրավունք։ Այսինքն՝ շտապօգնության ծառայությունից օգտվելը միանգամայն անվճար է բոլոր քաղաքացիների համար՝ անկախ սոցիալական խմբից և տարիքից։
Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ ևս բուժվում են անվճար։

Դեռևս 2004 թ․ մարտի 4-ին ընդունվել է նախագահի՝ «Պետության կողմից  երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշումը, որտեղ հստակ սահմանված է այն անձանց ցանկը, ովքեր անվճար բուժօգնություն ստանալու իրավունք ունեն։ 

Մինչ 2014թ.  անվճար բուժօգնություն ստացող նպաստառու ընտանիքների անապահովության միավորը 38.00 էր, ապա՝ 36.00 և ավելի:2014թ. այդ թիվը նվազեց մինչև 30.00 և անվճար բուժօգնության հնարավորություն ստացավ ավելի շատ մարդ:

Ամեն տարի անվճար բուժօգնության համար պետությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում։  2016թ․ին արտահիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների իրականացման, այդ թվում՝ անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 29 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 2 մլն դրամով ավելի է։

«Անվճար բուժօգնություն» հասկացությունը ամենևին էլ չի ենթադրում, որ արտահիվանդնանոցային կամ ամբուլատոր ցանկացած ծառայության  պետք է լինի անվճար: Վերը նշված որոշման մեջ  ներառված են սահմանափակ թվով բժշկական ծառայություններ։

Օրինակ՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի համար հստակորեն սահմանված է պոլիկիլինակական-ամբուլատոր և  հիվանդանոցային ծառայությունների  ցանկը (ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ):
Անվճար են թերապևտի, ընտանեկան բժշկի, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժ, նյարդաբանի, ստոմատոլոգի, հոգեբույժի, մաշկավեներաբանի ծառայությունները։ Հետազոտություններից անվճար են արյան ընդհանուր քննությունը, ֆլյուրոգրաֆիան, սպիրոմետրիան և այլն։
Անվճար են նաև փոքր, ոչ բարդ վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդությունները։

Հիվանդություններ, որոնց դեպքում  դեղերը տրվում են անվճար

 
Բացի անվճար բուժօգնությունից, կան դեղորայքներ, որոնք պետք է տրամադրվեն անվճար։ Կառավարության 2006թ․ նոյեմբերի 23-ի  N 1717 Ն որոշմամբ սահմանված են այն հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բժշկական հաստատությունների կողմից տրվում են անվճար։

Տարբեր տարիներին այս ցանկը համալրվել է, և անվճար դեղորայքներ ստանալու հնարավորություն են ստացել ֆենիլկետոնուրիա, նորածնային շնչառական խանգաման համախտանիշ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ,  երիկամային անբավարարություն ունեցող մարդիկ։

Ի՞նչ անել, եթե ձեր իրավունքները խախտվել են

Կա այպիսի մի խոսք՝ «տեղեկացված ես, ուրեմն զինված ես»։ Իրավունքը պաշտպանել կարող է այն անձը, ով  հստակորեն գիտակցում է դրանք։

Սահմանադրությամբ պետությունն այդ իրավունքների երաշխավորն է։ Այդ պատճառով բժկական օգնություն կամ անվճար դեղորայք ստանալու ձեր իրավունքների խախտման դեպքում անհրաժեշտ է զանգահարել Առողջապահոթւյան նախարարության Թեժ գիծ +374 10  52-88-72   կամ Առողջապահության պետական տեսչություն՝ +374 10 65-16-60 հեռախոսահամարով։ Այն վերահսկում է ոլորտն ու կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքի անվտանգության և աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման բնագավառներում։

Եթե  այնումամենայնիվ անվճար բժշկական օգնություն և դեղորայք ստանալու ձեր իրավունքները ոտնահարվել են կամ դուք տեղյակ եք այդպիսի դեպքերց, խնդրում ենք զանգահարել մեզ կամ գրել info@hetq.am հասցեով։


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված