Կիրակի, 20 հոկտեմբերի

«Վիտա ֆարմ»-ն ընդդեմ առողջապահության նախարարության. դատավորը խորհրդակցական սենյակում է



Այսօր Վարչական դատարանում կայացավ «Վիտա ֆարմ» ընկերությունն ընդդեմ Առողջապահության նախարարության հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ «Վիտաֆարմ» ընկերությունը պահանջում է վերացնել Առողջապահության նախարարության 864-Ա հրամանը և «Օքսիտոցին ռիխտեր» (լուծույթ, ամպուլաներ), ինչպես նաև «Քվամատել 20մգ» դեղերի ներմուծման հավաստագիր ստանալ:

 

«Օքիստոցին ռիխտեր». դեղգործակալության ներկայացուցիչը խախտում չի արձանագրել, բայց դեղը մերժվել է

Նախորդ նիստի ընթացքում պատասխանող կողմը պարտավորվեց դատարանին ներկայացնել, թե  որ իրավական ակտերով է կարգավորվում դեղերի փոխադրման կարգը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Նելլի Թովմասյանը ներկայացրեց առողջապահության նախարարի 2010թ. սեպտեմբերի 9-ի  N17 Ն որոշումը, որտեղ սահմանված է դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը:

«Վիտաֆարմ» ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Մարիտիրոսյանը հայտնեց, որ այս որոշմանն ինքը ծանոթ է, և դրա մեջ խոսքը վերաբերում է մեծածախ պահեստներին, իսկ իրենք այդպիսի պահեստ չունեն, բայց  աշխատում են  նմանատիպ պահեստ ունեցող ընկերությունների հետ (տվյալ դեղի դեպքում՝ «Ալֆա Ֆարմ»-ի):

Ինչ վերաբերում է կոնկրետ «Օքսիտոցին ռիխտեր» դեղի փոխադրման կարգին, Հովհ. Մարտիրոսյանը նշեց, որ իրենք ներմուծելիս պահպանել են սառցե շղթայի բոլոր կանոնները:
Բացի այդ, դեղերի ներմուծման ժամանակ կատարած  նախնական ստուգման՝ նմուշառման ժամանակ,  որևէ խախտում չի արձանագրվել.  «Նմուշառումը  կատարել է դեղգործակալության աշխատակիցը, իր ձեռքով  և կազմել է ակտը, որտեղ ընդհանրապես ոչ մի խոսք չկա՝  որ դուք չեք պահպանել սառցային շղթան կամ ջերմային ռեժիմը։ Այն մեր կողմից ներմուծված է եղել հատուկ ջերմամեկուսիչ փաթեթավորում ունեցող տարրաներում՝ ունենալով ինդիկատոր, որի գույնը կփոխվեր, եթե ջերմաստիճանը 9 ° C –ից բարձրանար»,-եզրափակեց Հ․ Մարտիրոսյանը:

Հովհաննես Մարտիրոսյանը կասկած հայտնեց, թե ինչու, ուղիղ մեկ տարի հետո է դեղգործակալությունը «հիշել», որ «Օքսիտոցին ռիխտեր» դեղի  սառցային շղթան չի պահպանվել, և մերժել է իրեն:

Դատավոր Հրաչ Այվազյանը պատասխանող կողմից հետաքրքրվեց, արդյոք դեղգործակալության աշխատակիցը պարտավոր էր արձանագրել՝ նման ինդիկատոր եղել է թե ոչ: Դեղգործակալության փորձագետ Լուսինե Գասպարյանը պատասխանեց, որ  ակտում դա արձանագրելու սանդղակ չկա, որ հաստատվի՝  ինդիկատոր եղել է թե ոչ:

«Եթե օրենքի պահանջն այդպիսին է, ու նշում չկա այդ մասին, դա ի՞նչ է նշանակում, որ խախտում չկա»,- նշեց  դատավորը: Դեղգործակալության փորձագետ Լուսինե Գասպարյանը չարձագանքեց դատավորի այս դիտարկմանը։

 

«Քվամատել» 20մգ . արտադրողը մեկ սերիայով պիտանելիության ժամկետ է  փոխել

Խոսելով «Քվամատել» 20մգ դեղի ժամկետի փոփոխության մասին՝ պատասխանող  Ն. Թովմասյանը պնդեց նույն դիրքորոշումը, թե  «Քվամատել» 20մգ  դեղի պահպանման ժամկետը 5 տարուց  դարձել է 4 տարի «Գեդեոն Ռիխտեր» ընկերության գրության համաձայն:

Հովհաննես  Մարիտիրոսյանը ներկայացրեց «Գեդեոն Ռիխտեր» ընկերության «Քվամատել 20մգ» դեղի վերաբերյալ իրեն  ուղարկած ուսումնասիրությունը, որտեղ նշվում էր, որ 2004թ. հունվարին ուսումնասիրվել է դեղի 10 սերիա, որից միայն մեկում՝  T 41215 սերիայում է նկատվել շեղում, այն էլ՝ դեղի սովորական պահպանման ջերմաստիճանից ՝ 30°C-ից ավելի պայմաններում պահելու դեպքում: Նա անտրամաբանական համարեց դեղգործակալության կողմից նման «կիսատ-պռատ» ուսումնասիրությունների հիման վրա, միայն արտադրողի պահանջով ժամկետի փոփոխման ընդունումը:

«Ստացվում է՝  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության համար Հայաստանի հանրապետության ժողովուրդը որբի գլուխ է.կուզի 4 տարի կդնի սրոկը, կուզի 1 տարի, կուզի կդնի 50 տարի...Ինչ կդնի, դեղգործակալությունը կասի՝ есть»,-ասաց Հովհաննես  Մարիտիրոսյանը:


Հովհ. Մարտիրոսյանը նաև նշեց, որ նմանատիպ փոփոխություններ կատարելով, դեղ արտադրողները ստանում են  «5 տարվա ինդուլգենիցիա», որպեսզի մոնոպոլ  դեղ ներկրեն Հայաստան:
«Դեղգործակալությունը դարձել է  դեղ արտադրողի վասալը, նրանց կամքը կատարողը, իսկ դա բերում է Հայաստանում դեղերի շուկայի «ֆարմագեդոնին»:,-եզրափակեց նա:

Վճիռը կհրապարակվի մարտի 28-ին ժամը 17:50:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված