Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Վարդգես Գասպարիին այլ խուց են տեղափոխել



Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը քիչ առաջ է վերադարձել Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ խմբի անդամներն առանձնազրույց են ունեցել Վարդգես Գասպարիի հետ:

Վերջինը օմբուդսմենի ներկայացուցիչներին հայտնել է, որ բռնություն է կիրառվել իր նկատմամբ ՔԿՀ-ում: Այս մասին մեզ հայտնեցին ՄԻ պաշտպանի գրասենյակից: Վարդգես Գասպարին չի դժգոհել առողջությունից: Նա հացադուլը դադարեցրել է, քանի որ բավարարվել է իր պահանջը այլ խուց տեղափոխելու մասին»:

Հիշեցնենք, որ այսօր «Նորք» հոգեբուժական կենտրոնում« Գասպարին իրեն տեսակցած փաստաբաններ Տիգրան Եգորյանին և Դավիթ Գյուրջյանին պատմել էր, որ վերջին մի քանի օրերի ընթացքում իրեն ենթարկել են խոշտանգումների:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված