Հինգշաբթի, 21 նոյեմբերի

Փաստաբանին թույլ չեն տալիս մտնել ոստիկանական բաժին



«Հետք»-ը  ահազանգ է ստացել փաստաբան Արա Ղարագյոզյանից, որն այս պահին գտնվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց: Փաստաբանը մեզ փոխանցեց, որ արդեն 20 րոպե իրեն թույլ չեն տալիս մտնել բաժին:

«Իմ վերարկուից քաշելով՝ ոստիկանները տարան Արաբկիրի բաժնի մոտից: Բայց փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Աբսուրդն այն է, որ հիմա զրկված եմ նաև հաղորդում տալուց, քանի որ չեմ կարողանում մտնել ոստիկանության բաժին: Ոստիկանները ոչ մի հիմնավորմամբ չեն պատճառաբանում ինձ խոչընդոտելը»,- ասաց փաստաբանը, որը ոստիկանության Արաբկիրի բաժին է եկել քաղաքացիներ Տիգրան Մազմանյանի, Կարեն Ղուկասյանի ահազանգով:

Փաստաբանի տեղեկություններով՝ իրեն ահազանգած քաղաքացիների հետ ևս մոտ 9 անձ է բերման ենթարկվել նախագահական նստավայրի դիմացից: Քաղաքացիները, ի նշան Վարդգես Գասպարիի կալանավորման դեմ բողոքի, պառկել են Բաղրամյան պողոտայում, նախագահական նստավայրի դիմաց, ինչի հետևանքով բերման են ենթարկվել:

«Ոստիկանն ասում է, որ քաղաքացիներին պարզապես հրավիրել են ոստիկանություն, ոչ թե բերման են ենթարկել: Հյուրանոց է, ինչ է, որ հրավիրեն: Ստացվում է, որ հենց օրենքի պաշտպաններն են ոտնահարում քաղաքացիների ազատ տեղաշարժի ու փաստաբանների իրավունքները,- «Հետք»-ին ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված