Երկուշաբթի, 11 նոյեմբերի

Դատախազը երկրորդ անգամ չի ներկայանում «Օֆշորի» գործով նիստերին



«Օֆշորի» գործով դատական նիստը սկսվեց 40 րոպե ուշացումով: Պատճառը մեղադրող դատախազի չներկայանալն էր: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ 40 րոպե փորձում էին ճշտել մեղադրող դատախազ Դավիթ Վեքիլյանի չներկայանալու պատճառը, սակայն ապարդյուն: Դատավորը հայտնեց, որ հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին մեղադրողի` դատական նիստերին չներկայանալու կապակցությամբ :

Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի օրը այս գործով նշանակված 2016-ի առաջին նիստը ևս չկայացավ նույն պատճառով. դատախազը դարձյալ անհայտ պատճառով չէր ներկայացել նիստին:

Դատական նիստն այս անգամ հետաձգվեց մինչև փետրվարի 4-ը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված