Շաբաթ, 16 նոյեմբերի

24 միլիոն դոլար փոխհատուցում` անմեղ քաղաքացիներին դատապարտելու համար



ԱՄՆ երկու քաղաքացի, ովքեր 34 և 26 տարի անց արդարացման դատավճիռներով վերադարձել են ազատություն, ամերիկյան պետությունից կստանան ավելի քան 24 մլն ԱՄՆ դոլար` որպես դատական սխալի դիմաց փոխհատուցում:

Այս որոշումը կայացրել է ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, որտեղ հայտարարությամբ հանդես է եկել խորհրդի բյուջետային ու ֆինանսական պատասխանատու Պավել Գրեգորյանը: Այս մասին գրում է Los Angeles Times պարբերականը:

Քեշ Դելանո Ռեջիստրն իր արդարացման դատավճիռը լսելիս

Քեշ Դելանո Ռեջիստրը, ով բանտում իրական մարդասպանի փոխարեն պատիժ է կրել 34 տարի, կստանա 16 մլն 700.000 ԱՄՆդոլար: Բրյուս Լիսկերը, ով դատապարտվել է մոր սպանության մեղադրանքով, սակայն 26 տարի անց արդարացման դատավճռով վերադարձել է հասարակություն, կստանա 7մլն 600.000 ԱՄՆ դոլար փոխհատուցում:

Քեշ Դելանո Ռեջիստրն ազատության առաջին րոպեներին

«Ես չեմ կարող հետ բերել իմ կյանքի 34 տարիները, բայց հույս ունեմ, որ իմ դեպքը կօգնի, որպեսզի հանցագործի նույնականացման առումով նոր միջոցներ կիրառվեն»,- ասել է Ռեջիստրը, ով ձերբակալվել է 18 տարեկանում, ապա մեղադրվել Ջեկ Սանսոնի սպանության մեջ:

Դատավճռի հիմքում դրվել է ականատես վկայի ցուցմունք:

2013թ-ին քրեական գործի վերաբացման հարցում մեծ է եղել Ռեջիստրի ու Լոյոլի իրավաբանական դպրոցի ուսանողների ջանքերը:

Նրանք գտել են վկաներից մեկի քրոջը, ով հայտնել է իրավապահներին, որ քույրը` Բրենդա Անդերսոնը ստել է ցուցմունք տալով, թե տեսել է սպանության պահը:

Նա ասել է, որ իր քրոջ վրա ճնշում են գործադրել հարցաքննության ժամանակ:

Բրյուս Լիսկերը 26 տարի պայքարել է իր անմեղությունն ապացուցելու համար: Մինչև արդարացման դատավճիռը մի քանի անգամ մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատվել:

Բրյուս Լիսկերը դատապարտվելիս և փոխհատուցման մասին հայցը բավարարելուց հետո

Մերժումների մեջ նշված է եղել, որ նա չի զղջում կատարած հանցանքի համար: «Բայց ինչպես զղջում հայցես մի բանի համար, ինչը չես արել»,- ասել է Լիսկերը:

Լիսկերի գործով նոր քննությունը նախաձեռնել են պետական մարմինները՝ ոստիկանությունն ու դատախազությունը: 2009-ին նա արդարացման դատավճռով վերադարձել է ազատություն:

Լուսանկարները՝ Los Angeles Times

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված