Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Հայկը Կյուրեղյանը հորը հայտնել է՝ Գևորգ Սաֆարյանն իր հետ նույն խցում է



Այսօր «Նոր Հայաստան» շարժումից մամուլին հայտնել են, որ իրենց շարժման հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանին, ում հանդեպ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել այս տարվա հունվարի 3-ին, տեղափոխել են այլ խուց, և նա հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, քաղաքական դատավարությունների դեմ իր բողոքը օդամղիչ ատրճանակով արտահայտած ու 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նույնպես հացադուլ է հայտարարել՝ այդպիսով զորակցելով Գևորգ Սաֆարյանին:

«Հետքի» հետ զրույցում Հայկ Կյուրեղյանի հայրը՝Արմենակ Կյուրեղյանը հայտնեց, որ մամուլից է քիչ առաջ տեղեկացել, որ որդին դարձյալ հացադուլ է հայտարարել: Նա պատմեց, որ Հայկին մի քանի օր առաջ է տեսել: Որդին իրեն հայտնել է, որ Գևորգ Սաֆարյանը իր հետ նույն խցում է: 

«Նոր մամուլից իմացա, որ Գևորգին տեղափոխել են Հայկի մոտից, որ Գևորգը հացադուլ է հայտարարել, Հայկն էլ զորակցելու համար է նույնն արել: Հայկը միշտ արդարության կողմնակից է ու պաշտպանում է արդարության կողմնակիցներին: Սա միայն Գևորգի հարցը չէ, այլև Հայկինն ու բոլորինս: Տպավորություն է, որ մարդկանց դիտավորյալ են խառնում, հանգիստ նստած են, նստե՟լն էլ ձեռք չի տալիս: Կալանավորների միակ պաշտպանվելու միջոցը մնացել է հացադուլը»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված