Երեքշաբթի, 12 նոյեմբերի

7/12 տեղամասում քվեարկել էին բացակայողների փոխարեն




Երբ քվեարկության ավարտից երկու ժամ առաջ մտա Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող 7/ 12 տեղամաս, խառնաշփոթ էր: Քաղաքացին հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ ու ասում, որ իրենց ընտանիքի փոխարեն՝ 4 անձի, քվեարկել են: Այնուհետև նա բորբոքված դուրս եկավ տեղամասից՝ այդպես էլ չկարողանալով պարզաբանել տեղի ունեցածն ու չցանկանալով խոսել տեսախցիկի առջև:

7/12 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Անահիտ Ստեփանյանը, ով նույնպես խուսափեց տեսախցիկի առջև երևալ, պարզաբանեց, որ ընդամենը բնակարան գնել-վաճառելու խնդիր էր քաղաքացու բարկության պատճառը: Ըստ հանձնաժողովի նախագահի, կինը բարկանում էր, թե ինչու անունը չի գտնում, քանի որ վերջերս է տուն գնել ու վաճառել:

Մենք զրուցեցինք նաև ՀԱԿ-ը ներկայացնող դիտորդի հետ, ով նշեց, որ քաղաքացին չէր կարողանում իր անունը գտնել ցուցակում, իսկ իր բնակարանի վրա կան նախկին տերերի անունները, ովքեր, քաղաքացու պնդմամբ, այստեղ չեն, բայց նրանց փոխարեն ստորագրվել է:

Այդ պահին ներս մտավ մեկ այլ քաղաքացի՝ Լիաննա Հովհաննիսյանը, ով ապրում է Հարավ-Արևմտյան թաղամասում՝ Սվաճյան փողոցում, պատմեց, որ երկու ամիս առաջ ոստիկաններ են եկել իրենց բնակարան ու գրանցել այն մարդկանց անուններն, ովքեր գրանցված են, բայց չեն ապրում Հայաստանում: Ոստիկանները պնդել են, որ բացակաների անունները գրում են, որ հանեն ընտրացուցակներից: Սակայն 7/12 ընտրատեղամաս եկած Լիաննա Հովհաննիսյանը ցույց տվեց ընտրացուցակները, որտեղ իրենց տանը գրանցված 6 անձ հանրապետությունից բացակայում են, սակայն առկա են ցուցակներում: Լիաննա Հովհաննիսյանը հավաստեց, որ Հայաստանում չեն նաև նրանց հարևան Բունիաթյաններից երկու անձ, սակայն նրանց անունները ևս կան ցուցակներում:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված