Երկուշաբթի, 16 դեկտեմբերի

Օտարերկրյա քաղաքացի բանտարկյալների մեծ մասը Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից է



Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում նոյեմբեր ամսվա դրությամբ կալանք ու պատիժ է կրում օտարերկրյա քաղաքացիություն ունեցող 127 անձ (որոնցից 49 կալանավոր է, նրանցից մեկը հետախուզման մեջ է, իսկ 7-ի դատավճիռը դեռ հաստատված չէ): «Հետքի» հարցմանը պատասխանելով` տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը:

127 անձանցից 88-ը Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամանական Հանրապետության քաղաքացիներ են:

32 կալանավոր ու դատապարտյալ Վրաստանի քաղաքացի է, որոնցից 1-ը` երկքաղաքացի: 29-ը` ՌԴ քաղաքացի, որոնցից 4-ը երկքաղաքացի են: 27 կալանքի տակ գտնվող ու դատապարտված անձ ԻԻՀ քաղաքացի է:

ՌԴ և Վրաստանի Հանրապետության քաղաքացի կալանավորների ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը ազգությամբ հայեր են:

Հայաստանի բանտերում ու գաղութներում 1-3 կալանավորներ ու դատապարտյալներ կան նաև Ռումինիայից, Ֆրանսիայից, Նիգերիայից, Սիրիայից, Հնդկաստանից, Թուրքիայից,  Չինաստանից, Պերուից, Աֆղանստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Լիբանանից, Վենեսուելայից, ԱՄՆ-ից, Դոմինիկյան Հանրապետություն, Ղըրղըզստանից, Իտալիայից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելառուսից, Ուկրաինայից և Նիդերլանդների թագավորությունից: 

Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող կալանավորներին ու դատապարտյալներին առավել հաճախ առաջադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ երեք հոդվածները.

-         266-ը`թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը,

-         268 հոդվածը` նույնն է, ինչ-որ նախորդը, պարզապես այդ նյութերը պատրաստվել են առանց իրացնելու նպատակ,

-         215 հոդվածը` մաքսանենգություն:

Բացի վերը նշված հոդվածներից, օտարերկրյա քաղաքացի կալանավորներին ու դատապարտյալներին հիմնականում առաջադրվել են նաև ՀՀ ՔՕ ավազակության, գողության, խարդախության հանցակազմեր պարունակող մեղադրանքներ:

Ինֆոգրաֆիկան` Տաթև Խաչատրյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված