Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Դպրոցից հետո ուսումը շարունակում է աշակերտների միայն 27 %-ը (ինֆոգրաֆիկա)



Հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը 15 տարվա ընթացքում (2000-2014 թթ․) շուրջ 40 % -ով նվազել է, ինչը կազմում է 207031 աշակերտ։ Սա պայմանավորված է բնակչության թվի նվազմամբ (ինչը չի ազդում ընտրողների թվի վրա): Մասնավորապես՝ ըստ ԱՎԾ տվյալների՝ նույն ժամանակահատվածում Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է մոտ 6,4 %-ով (մոտավորապես 207300 հոգով), իսկ աշակերտներինը՝ 40 %:

Վերջին 5 տարիների ընթացքում հանրակրթական դպրոցներում գերակշռում են տղաները, թեև նրանց տարբերությունն այնքան էլ մեծ չէ՝ 52/48 հարաբերակցությամբ:

Միջին ցուցանիշներով՝ հանրակթրական դպրոց հաճախածների մոտ 7 %-ն է գերադասում ստանալ միջին մասնագիտական կրթություն։ Բարձրագույն կրթություն ստանում են աշակերտների 20 %-ը: 

15 տարիները ընթացքում տարեկան միջինը 50000 աղջիկ է ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչը կազմում է բուհ ընդունվողների ընդհանուր թվի 56 %-ը:

Թեև, բնակչության թվով պայմանավորված, ուսանողների ընդհանուր թիվը նվազել է, սակայն աշակերտ/ուսանող հարաբերակցության մեջ վերջին տասնամյակում աճել է: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված