ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Իրավապաշտպանի տպավորությամբ՝ դատապարտյալներին տարբեր մեթոդներով հորդորել են դուրս գալ հացադուլից



Երեկ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերսկսված հացադուլը երեկոյան հիմնականում դադարեցվել է: Այս մասին «Հետքին» հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով ՔԿՀ-ներում դիտորդական խմբի անդամների հետ այցելել էր «Նուբարաշեն» ՔԿՀ: Իրավապաշտպանը նշեց, որ առավոտյան հայտարարած հացադուլից երեկոյան` ժամը 5-6-ի սահմաններում, գրեթե բոլորը դուրս էին եկել:

Իրավապաշտպանի կարծիքով՝ տարօրինակ է, երբ առավոտյան ցմահ դատապարտյալները հայտարարել են հացադուլ, ապա մի քանի ժամ անց հրաժարվել:       

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ սա հերթական, այսպես ասած, ЧП-ն էր համակարգի համար և հանրաքվեից առաջ մանավանդ հերթական գլխացավանքն էր իշխանությունների համար: Իմ զգացողությունն ու տպավորությունն այն էր, որ հացադուլի մեջ գտնվածներին փորձել են համոզելով, խնդրելով հետ պահել հացադուլից: Իմ զգացողությամբ՝ հացադուլավորնեին տարբեր մեթոդներով հորդորել են դուրս գալ հացադուլից»,- «Հետքի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներից մի քանիսը «Հետքին» երեկ առավոտյան տեղեկացրել էին, որ մոտ 50 ցմահ դատապարտյալ այսօր վերսկսել է հոկտեմբերի 16-ին ժամանակավորապես դադարեցված հացադուլը` չստանալով ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմ ուղարկված 10 կետանոց դիմումի պատասխանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված