Կիրակի, 08 դեկտեմբերի

36 տարի հանրությունը սխալ մարդու է համարել մարդասպան



Լուսանկարներում նույն ամուսնական զույգն է` միայն, թե 36 տարվա տարբերությամբ: 36 տարի շարունակ ամերիկյան հասարակությունը Մայքլ Ռեյ Հեյլայնին (լուսանկարում) ճանաչել է որպես հանցագործ, մարդասպան: Նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 1978 թ.-ին կատարված մեկ անձի սպանության մեղադրանքով: Անցյալ տարի`2014-ին Մայքլ Ռեյ Հեյլայնն արդարացման դատավճռով վերադարձել է հասարակություն: Ամերիկյան արդարադատությունն ընդունել է սեփական սխալը, որը մարդու կյանքից խլել է 36 տարի: Հենց այդքան ժամանակ ԱՄՆ քաղաքացին պատիժ է կրել բանտում իրական մարդասպանի փոխարեն:

Անցյալ շաբաթ նա հայց է ներկայացրել դատարան` Վենտուրայի դատախազությունից ու ոստիկանությունից պահանջելով վնասի փոխհատուցում: Վնասի չափը դեռ ճշտվում է: Բանտից վերադարձած անմեղ մարդը մեղադրում է պետական մարմիններին իր երիտասարդ տարիները խլելու, իր ընտանիքի հետ 36 տարի չլինելու, փնթի նախաքննության համար: Այս մասին գրում է “Los Angeles Times”-ը:

«Նա զրկված է եղել իր իրավունքներից` ազատությունից, արդարությունից, ընտանիքից, կարիերա ստեղծելուց, մյուս երազանքներից… դատախազները գործել են դաժան, չարակամ, անմիտ, անպատասխանատու, կանխակալ»,-գրված է հայցի մեջ:

Մայքլի հետ նրա ազատության համար պայքարել է կինը: Դատական բազմաթիվ վիճարկումներից հետո 36 տարվա դատավճիռը նախ բեկանվել է, սկսվել է նոր քննություն: Կարճ ժամանակ անց դատախազությունը գործը փակել է ապացույցների բացակայության հիմքով: Իսկ դատավճռի բեկանման համար հիմք է հանդիսացել ԴՆԹ փորձաքննությունը, որը ապացուցել է, որ Մայքլին պատկանող որևէ մասնիկ գոյություն չունի  իրեղեն ապացույցների վրա:

Լուսանկարը`  “Los Angeles Times”-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված