Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի քաղաքացու կյանքը վերջին տարիներին (ինֆոգրաֆիկա)



«Հետքն» ուսումնասիրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2010-2015 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող մի քանի կարևոր ցուցանիշ և պարզել, թե ինչպես է փոխվել նրա կյանքը:

2010 թ.-ից սկսած՝ Հայաստանում կենսաթոշակը և միջին աշխատավարձն աճել են, և նվազել է նպաստառու ընտանիքների թիվը: 2013-ին 2008-ի համեմատ 4.4 % ավելացել է աղքատության մակարդակը: Կրճատվել է բուհ ընդունվողների թիվը. բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների գերակշիռ մասը կանայք են:

Վերջին տարիներին միջին աշխատավարձն ավելացել է մոտ 60 %-ով, իսկ  միջին կենսաթոշակը՝  24.3 %-ով: Սակայն դրան զուգահեռ 20.7 %-ով ավելացել է պարենային զամբյուղի միջին արժեքը: Պարենային զամբյուղը բաղկացած է առողջապահության նախարարության կողմից հաստատված 11 կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքից. հացամթերք, մսամթերք, կաթնամթերք, բանջարեղեն, շաքար, ոչ ալկոհոլային խմիջքներ:

Պարենային զամբյուղի արժեքի հիման վրա 1,77 գործակցով հաշվարկվում է միջին սպառողական զամբյուղը (պարենային և ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նվազագույն հավաքածուն է, որն անհրաժեշտ է մարդու առողջության և կյանքի նվազագույն պահանջները բավարարելու համար): Այսինքն՝ ավելացել է նաև դրա արժեքը: 2014 թ. այն կազմել է 57.927 դրամ:

Հավելենք, որ ԱՎԾ-ի տվյալները մշտապես եղել են տարբեր քաղաքական ու հասարակական շերտերի քննադատության թիրախում: Ըստ այդմ՝ այս թվերը ներկայացնում են ոչ թե իրականությունը, այլ այն, ինչ ցանկանում է ցույց տալ իշխանությունը:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված