Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Հետաքննող լրագրողների» հայցն ընդդեմ գլխավոր դատախազության բավարարվեց



ՀՀ վարչական դատարանը, Լիաննա Հակոբյանի նախագահությամբ, պարտավորեցրեց Գլխավոր դատախազությանը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին տրամադրել նախկին ցմահ դատապարտյալ, իսկ այսօրվանից ազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ 1995 թ-ին կազմված հսկողական վարույթը, որը պահվում է դատախազության արխիվում:

Հիշեցնենք, որ «Հետքը» (հիմնադիր` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ) դեռևս 2014 թ. նոյեմբերին գրավոր նամակով ՀՀ գլխավոր դատախազին խնդրել էր հնարավորություն տալ ծանոթանալու 1995 թ.-ին ՀՀ գերագույն դատարանի դատավճռով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ հսկողական վարույթին և կատարել լուսանկարահանում: Դատախազությունը որևէ կերպ չէր արձագանքել մեր հարցմանը: Նույնաբովանդակ նամակ «Հետքը» ուղարկվել էր նաև 2015 թ. մարտին, սակայն գլխավոր դատախազությունից երկրորդ անգամ ևս որևէ պատասխան չէինք ստացել: Օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան: Դատարանում «Հետաքննող լրագրողներ»-ի շահերը պաշտպանում էր փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Դատարանը բավարարեց նաև փաստաբանի ծառայության վճարի (80 հազար դրամ) և դատական ծախսերի (4000 դրամ) փոխատուցման պահանջը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Steve Kurkjian22:53 - 23 հոկտեմբերի, 2015
Congratulations on your diligence and determination, Ediq. The banner for Freedom of the Press which you have long held high must be honored and advanced if Armenia is to become a truly-democratic society,
2. Հայկ16:58 - 28 հոկտեմբերի, 2015
Շատ լավ է, երբ ազատություն է շնորհվում այն ցմահ դատապարտյալներին, ովքեր ժամանակին ծառայություններ են մատուցել հայրենիքին: Բայց այդ որոշումը չպետք է տարածվի այն ցմահ բանտարկյալների նկատմամբ, ովքեր անմեղ մարդկանց կյանքեր են խլել, գործել են դաժանաբար, գազանաբար, որոնց արարքները վեր են մարդկային երևակայությունից: Մեր երկիրը կդառնա ժողովրդավարական, երբ նման մարդկանց դատապարտեն, խարազանեն, նման երևույթները հանրովի քննադատեն, մեղավորը կրի իր արժանի պատիժը: Պետք չէ հիվանդությունը դարձնել դրոշ ու մարդասիրություն խաղալ: Նրանց մեղքերի պատճառով շատ ընտանիքներ տարիներով տառապում են բազում հիվանդությոևննեից, ցավի կորստից ու կարոտից:
3. President18:01 - 28 հոկտեմբերի, 2015
Դատական ծախսերը, որոնք ենթակա են վճարման, պետք է պահել Գ. Կոստանյանի աշխատավարձից, կամ նա պետք է հատուցի դրանք դատախազությանը. անհեթեթություն է, որ հարկատուների հաշվին դրանք վճարվեն: Մեծ բան չի, շուտով Նոր տարի է, մոտ հարազատներից լիքը դրամական նվերներ է ստանալու....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված