ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Ցմահ բանտարկյալները ժամանակավորապես դադարեցրել են հացադուլը



«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավելի քան 50 ցմահ դատապարտյալներ, այսօր առավոտյան` հացադուլի  5-րդ օրը, որոշել են ժամանակավորապես դադարեցնել հոկտեմբերի 12-ից հայտարարած հացադուլը: Պատճառը նախագահի նստավայր մուտք արված դիմումների պատասխաններին սպասելն է:

Այս մասին «Հետքին» տեղեկացրեցին դատապարտյալների հարազատները` նշելով, որ ինչպես և երեկ կառավարության շենքի ու նախագահի նստավայրի մոտ պայմանավորել են, ակցիայի մասնակիցները կրկին հանդիպելու են հաջորդ հինգշաբթի` հոկտեմբերի 22-ի առավոտյան` նույն տեղում` կառավարության շենքի մոտ: Ապա շարժվելու են Բաղրամյան 26, որտեղից էլ ակնկալում են բարձրացված 10 կետերի պատասխանը ստանալ: Պատասխան չստանալու դեպքում, ինչպես նշեցին, դատապարտյալների հարազատները, պայքարը կշարունակեն: «Մենք այստեղ կշարունակենք պայքարել մինչև, որ կոնկրետ փոփոխություններ լինեն, իսկ մեր հարազատները` ներսում»,- ասացին մեզ զանգահարած քաղաքացիները:

Հիշեցնենք, որ դեռևս 2009 թ.-ին մոտ 13.000 ստորագրություններով նամակ ցմահ դատապարտյալների հարազատները գրեթե նույնաբովանդակ նամակ են հանձնել Բաղրամյան 26 նույն խնդիրների հետ կապված, սակայն անցել է 6 տարի, ու որևէ պատասխան չեն ստացել:

 

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված