ՈՒրբաթ, 18 հոկտեմբերի

Ոչ վերբալ պահվածքն ընդդեմ «տղամարդու խոսքի»



Հունիսի 8-ին ԱԺ հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց Գևորգ Կոստանյանին ելույթի ժամանակ «մատ թափ տալու համար»՝ նշելով, որ նա նույն կերպ Սերժ Սարգսյանի հետ չէր խոսի։

Հետագայում լրագրողների հետ զրույցում պարզաբանելով իր պահվածքը՝ Գևորգ Կոստանյանն ասել է, որ «ժեստիկուլյացիան ընդամենը իրար հետ փոխհարաբերվելու միջոց է» և իր համար առհասարակ տարօրինակ է, թե «ժեստիկուլյացիան կարող է քննարկման թեմա դառնալ»։

«Վայրը չի որոշում ժեստիկուլյացիայի դրսևորման եղանակը և ձևը»,- ասել է նա։ Սակայն հենց վայրն է, որ կարող է մեծ դեր ունենալ «ժեստիկուլյացիայի» այս կամ այն դրսևորման  ձևի և եղանակի մեջ, ինչպես Գևորգ Կոստանյանի, այնպես էլ ցանկացած մարդու դեպքում։

Սակայն  հստակության համար պետք է նշել, որ թեև Նիկոլ Փաշինյանի մատնանշած դեպքում իրոք երևում է ցուցամատի նշանը, սակայն ոչ իբրև լիդերության, դոմինանտության և իշխանության նշան: Ոչ վերբալ պահվածքն անհրաժեշտ է մեկնաբանել ընդհանուր համատեքստում:

Ներկայացված  իրավիճակում  «ցուցամատը» դարձել է խոսքին պատկերավություն տալու, այն շեշտադրելու նշան, այլ ոչ թե հրամայելու կամ կարգադրելու: Համեմատության համար դիտարկենք Գևորգ Կոստանյանի հետ կապված մեկ այլ  նմանատիպ իրավիճակ:

 Բազային պահվածք

Գևորգ Կոստանյանը Հայաստանի գլխավոր դատախազն է 2013թ․ի հոկտեմբերից։ Հրանուշ Հակոբյանի պես դրսևորում է ակտիվ ոչ վերբալ պահվածք․ էմոցիաներ, պատկերավորիչներ, հանգստացնող ազդակներ, միկրոժեստեր և այլն։

Գևորգ Կոստանյանն իր ելույթներում մի անգամ չէ, որ նշում է, թե ինչ է ժեստիկուլյացիայի, հռետորաբանության ինչ գրքեր կան, և ինչպես դրանք հասկանալ: Պարզ է, որ այդքանն իմանալով  փորձում է ինչ-ինչ ժեստեր կիրառել՝ իր խոսքն առավել վստահ, հավաստի դարձնելու և որոշակի կերպար ստեղծելու համար: Սակայն բացի ժեստերից կան ոչ վերբալ պահվածք դրսևորելու շատ տարբերակներ, որոնք անհնար է վերահսկել:

Ուրախություն

Թեև հոնքերը, աչքերին մոտ գտնվելով, հայացքին խստություն են տալիս, սակայն այն պետք չէ շփոթել զայրույթի հետ: Փոխարենը ասածին խստություն տալու համար Գևորգ Կոստանյանը հաճախ փորձում է վերահսկել խոսքը և լինել հնարավորինս զուսպ:

Այդ զսպվածությունը, սակայն, երբեմն չափից ավելի է լինում և բառերի միջև դադարները շատանում են: Դրանք վկայում են լարվածության, ժամանակ ձգելու, անցակնկալի թեմայից խոսելու, թեմային չտիրապետելու, հարցից խուսափելու և այլնի մասին։

Երբեմն դրսևորում է խիստ նյարդային պահվածք, ինչը դրսևորվում է հանգստացնող ազդակների առատությամբ, ձայնի տոնի փոփոխությամբ, հայացքը ներքև տանելով վիզուալ կոնտակտից խուսափելով, թուքը կուլ տալով, շնչառության հաճախացմամբ, աչքերի և դեմքի մաշկի կարմրածությամբ և այլն։ Վերջինս առավել հաճախ դրսևորվում է ամոթի, մեղքի զգացում ունենալու ժամանակ։

Ամոթ. մեղքի զգացում

 

Խուսափողական պատասխան և ոչ հստակ մտքեր

Թեև պարոն Կոստանյանը փորձում է հնարավորինս վերահսկել իր խոսքն ու զսպվածություն մտցնելով ՝ այն դարձնել ավելի վստահելի, սակայն երբեմն, հետևելով նրա բառային շղթային նկատում ենք, որ սկսված միտքը իմաստային առումով հասկանալի չէ:Երբեմն դրսևորում է խիստ նյարդային պահվածք, ինչը դրսևորվում է հանգստացնող ազդակների առատությամբ, ձայնի տոնի փոփոխությամբ, հայացքը ներքև տանելով վիզուալ կոնտակտից խուսափելով, թուքը կուլ տալով, շնչառության հաճախացմամբ, աչքերի և դեմքի  մաշկի կարմրածությամբ և այլն։ Վերջինս առավել հաճախ դրսևորվում է ամոթի, մեղքի զգացում ունենալու ժամանակ։

Սա կարող է անցանկալի հարցի/ թեմայի  պատճառով   լարվելու, ոչ  հարմարավետ գոտում հայտնվելու  հետևանք լինել։ Նախարարներից Արտեմ Ասատրյանին էր բնորոշ մտքերի ոչ հստակությունն ու խոսքի իմաստային անհասկանալիությունը:

«Համենայնդեպս ողջամտությունը պահանջում է լինել , ըմբռնումով մոտենալ  ցանկացած էնպիսի բովանդակությամբ հայտարարությունների, կարծիքների, մտքերին, որոնք որ իրենց հիմքում չունեն  ոչ միայն տրամաբանություն, այլև չունեն բարոյականություն, այլև դուրս են  անգամ էլեմենտար  աշխարհայացքի սահմաններից, անկախ մասնագիտությունից  կամ տվյալ մասնագիտության մեջ  տվյալ անձի մասնագիտացումից»(հատված տեսանյութից):

ՀերքումՍուրիկ Խաչատրյանը չի՞ եղել դեպքի վայրում


Գևորգ Կոստանյանը, խոսելով ժեստիկուլյացիայից, իհարկե, գիտակցում է դրա կարևորության մասին և նշում, որ այն «կարող է քննարկման թեմա դառնալ»։ Այո, այն ոչ միայն կարող է, այլև պետք է քննարկման թեմա դառնա, քանի որ ոչ վերբալ պահվածքը, որով կատարվում է մարդկային  հաղորդակցության 55%, երբեմն ավելին կարող է լինել, քան պարզապես քննարկման թեմա։

Խոսելով 2013թ․ի հունիսի 1-ին Սյունիքում տեղի ունեցած Արտակ Բուդաղյանի սպանության նախաքննության մասին, Գևորգ Կոստանյանն ասում է․«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում (միաժամանակ արտահայտելով զարմանք ասածի նկատմամբ ) և փոխհրաձգությանը չի մասնակցել (կատարում է գլխի հաստատական շարժում, ինչը չի համապատասխանում  ժխտողական խոսքին)»։


Հայկական իրականության մեջ և առհասարակ հետխորհրդային երկրներում ոչ վերբալ պահվածքին այնքան էլ կարևորություն չի տրվում, և այն չի դիտարկվում իբրև հիմք կամ  գոնե ՝ լրացուցիչ ինֆոմացիա, որը կարելի կլինի  օգտագտործել։

   «Տղամարդավարի խոսք» և հերքում

Այս տարվա հունվարին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո, երբ գյումրեցիները պահանջում էին (հունվարի 15-ին) նամակ գրել Ռուսաստանի գլխավոր դատախազ Չայկային ՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով, Գևորգ Կոստանյանն ասաց, որ «ոչ միայն որպես գլխավոր դատախազ» , այլ «տղամարդու պես» խոսք է տալիս, որ կկատարի այդ պահանջը: Սակայն դա ուղեկցվեց ժխտողական թեթևակի շարժումով՝ հերքման միկրոժեստով։


 Իհարկե, սա կարող է պայմանավորված լինել խիստ նյարդային իրավիճակով, երբ վզի մկանների լարվածությունից գլուխն ակամայից շարժվում է, սակայն, հետագայում մամուլում լուրեր  էին տարածվել, որ այդ նամակն այդպես էլ չի ուղարկվել։

                           Փախուստ և խուսափում

Պատասխանելով պատգամավոր Վահրամ Մկրտչյանի ՝ Հայաստանում հանցագործությունների մակարդակի  վերաբերյալ հնչեցրած հարցին, Գևորգ Կոստանյանը նշում է , որ «մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքը շատ կարևոր բան է», սակայն կատարում է քայլ հետ՝ փախուստ և  սեղմում շրթունքները։

Փախուստն այստեղ վկայում է այն մասին, որ թեման անցանկալի է,  և զրուցակիցը չի ցանկանում խոսել այդ մասին, իսկ դրան զուգորդող շրթունքների սեղմումը մատնանշում է լարվածության և սեփական  ասածի նկատմամբ անվստահության/ կասկածի  մասին։

      Անհամապատասխանություն  և հերքում

Հերքման մեկ այլ դրսևորում ենք տեսնում հենց  Նիկոլ Փաշինյանի արած նկատողության վերաբերյալ Գևորգ Կոստանյանի պարզաբանման մեջ. նա նշում է, որ որևէ մեկը չի կարող իրեն նկատողություն անել, սակայն  նկատվում է  լարվածություն․ սկսում է  աչքերն արագ թարթել,  փոխվում ձայնի տոնը։ Խոսքերով ժխտում է մի բան, սակայն դրանից լարվում է, ստացվում է  ասածի և պահվածքի որոշակի անհամապատասխանություն:



Շարունակելով խոսքը՝ ավելացնում է, որ «արդարանալու կարիք չկա» սակայն կատարում է գլխի ժխտողական շարժում, ինչը ևս  անհամապատասխանություն է։ Այսինքն՝ խոսքի և պահվածքի դիսոնանս:

 

           Պատկերավորիչներ և հանգստացնող ազդակներ

Վստահություն ներշնչելու և խոսքն առավել ազդեցիկ դարձնելու համար,  Գևորգ Կոստանյանն իր ելույթներում  հաճախ է կիրառում պատկերավորիչներ (ակտիվորեն կիրառում է ձեռքերը, կատարում է  ձայնի տոնի փոփոխություն՝ շեշտադրումներով և դադարներով):


Գլխավոր դատախազը հաճախակի է օգտագործում նաև այնպիսի հանգստացնող ազդակները , ինչպիսիք են, օրինակ,  շրթունքների խոնավեցումը, թուք կուլ տալը, հևոցը, ձեռքերի շփումը, արգելափակող դիրք զբաղեցնելը (ձեռքերը խաչելը) և այլն: Հնարավոր է՝ դա պայմանավորված է գործի բնույթով: Բայց ցանկացած երկրի գլխավոր դատախազի կերպարը վստահություն ներշնչելու համար, ինչ-որ տեղ պետք է լինի նաև լիդերի կերպար, ում մարդիկ կհավատան։

Վայրն, իրոք, ազդում է «ժեստիկուլյացիայի» վրա։ Առհասարակ ժեստիկուլյացիայի վրա շատ բան է ազդում, ժեստիկուլյացիան էլ իրենով է ազդում մարդկանց վրա․ անվտահությունը, կասկածը, անհամապատասխանությունը, չափից շատ կիրառվող հանգստացնող ազդակներն ու հաճախակի լարվածությունը հակառակ պատկերն են ստեղծում։

Հ.Գ. Գևորգ Կոստանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ  լրագրողներին խորհուրդ տվեց կարդալ և հասկանալ՝ ինչ է ժեստիկուլյացիան, որովհետև «հաղորդակցության եղանակները նաև լռելյայն են լինում»: 

Նյութում օգտագործված  են հատվածներ  հետևյալ տեսանյութերից ՝ Տեսանյութ 1,2,3,4,5,6,7:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Գայանե10:54 - 24 հուլիսի, 2015
Հետքի հարգելի՛ խմբագիրներ, նյութը սրբագրման կարիք ունի, տառասխալներ և կրկնություններ կան:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված