Կիրակի, 20 հոկտեմբերի

Google-ի HR մենեջերը պատմում է՝ ինչպես կազմել հաջողակ ռեզյումե



Ցանկացած գործատու իր ընկերության համար ուզում է գտնել եղած մասնագետներից ամենալավին։ Նախնական ծանոթությունն ապագա գործատուի հետ սկսվում է աշխատանքային հայտից՝ ռեզյումեից, որի հաջողակ լինելուց է կախված՝ կհրավիրեն ձեզ հարցազրույցի, թե ոչ։

LinkedIn – ի իր էջում Google-ի աշխատանքի ընդունման գծով փոխնախագահ Լասլո  Բոկը պատմել է, թե ինչ սխալների է հաճախ հանդիպում ռեզյումեներում և ինչպես դրանք գործատուի համար դարձնել հաջողակ և գրավիչ։

Լասլո Բոկը Google-ում է աշխատում մոտ 15 տարի։ Նա հաշվարկել էր, որ այդ տարիների ընթացքում աչքի է անցկացրել  մոտ 20 000  ռեզյումե։ Այնինչ  Google-ն ամեն շաբաթ ստանում է մինչև 50 000 աշխատանքային նամակ. «Դրանցից մի քանիսն ուղղակի հրաշալի են, մի քանիսն՝ «Օքեյ», մի քանիս էլ՝ ուղղակի ահավոր։ Բայց ամենահետաքրքիրն այն է , որ արդեն 15 տարի շարունակ ռեզյումեներում ես տեսնում եմ միևնույն սխալները,-գրում է Բոկը։- Ամենավատն այն է, որ երբեմն այդ սխալներն իրենց թույլ են տալիս իսկապես հետաքրիքիր և արժանավոր թեկնածուները։ Բայց մենք չենք կարող կոմպրոմիսի գնալ, և հաճախ նույնիսկ ամենաչնչին սխալներով ռեզյումեները մերժում ենք»։

Ահա թե որոնք են, ըստ Լասլո Բոկի, հիմնական սխալները, որոնցից անպայման պետք է խուսափել։

Ուղղագրական և կետադրական սխալներ

Որքան էլ պարզ ու հասարակ թվա, բայց այնուամենայնիվ, Բոկը կարծում է, որ սա շատ կարևոր հանգամանք է։ «Սխալները մահացու են, քանի որ գործատուն այն մեկնաբանում է  որպես դետալների վրա կենտրոնացման բացակայություն և որակի մասին հոգալու անկարողություն»,-ասում է Բոկը։

CareerBuilder–ի 2013թ.ին կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել , որ ռեզյումեների կեսից շատը՝  58% պարունակում են ուղղագրական և կետադրական սխալներ։
«Կարդացեք այն վերևից ներքև, փոխեք կարդալու հերթականությունը, ամեն տողի վրա առանձին կենտրոնացեք կամ խնդրեք ձեզ վստահելի մարդն այն ստուգի»,-խորհուրդ է տալիս Բոկը։

Որքան կարճ, այնքան լավ

Ռեզյումեների անհաջողություններից մեկն էլ Բոկը համարում է երկարությունը։ «Մի այսպիսի լավ կանոն կա՝ ռեզյումի մեկ էջ ամեն 10 տարվա աշխատանքային փորձի համար։ Դժվար է տեղավորել այդ բոլորը, այնպես չէ՞»,-ասում է Բոկը։ Ըստ նրա՝ եթե չեք  կարողանում «խցկել ձեր արժանիքները մեկ էջի մեջ», դա վատ է, քանի որ 3-4 էջանի շարադրությունները գրեթե ոչ ոք չի կարդում։ «Պասկալը մի անգամ ասել է,-մեջ է բերում Բոկը.- «Ես նամակն ավելի կարճ կգրեի, ուղղակի ժամանակ չկա»»,-գրում է Լ. Բոկը։ Ըստ նրա՝ կարճ ու հստակ ռեզյումեն միայն դրական կանդրադառնա ձեզ վրա, քանի որ դա ցույց է տալիս մտքերը հստակ ձևակերպելու և արտահայտելու ձեր կարողությունը «Ռեզյումեն միայն գործիք է, որը ձեզ հնարավորություն կտա մանրամասն պատմելու ձեր մասին հարցազրույցի ժամանակ,-ասում է Բոկը.-այնպես որ, կրճատեք ձեր ռեզյումեն»։

Ընտրեք ճիշտ ձևաչափ

«Անգամ եթե դուք դիմում եք այնպիսի աշխատանքների համար, ինչպիսիք են դիզայները կամ նկարիչը, դուք պետք կազմեք ձեր ռեզյումեն պարզ և ընթեռնելի»,-ասում է Բոկը։  Բացի կարճ ու հստակ տեքստից, պարզ պետք է լինի նաև փաստաթղթի ձևաչափը։ Ըստ Բոկի տառատեսակը պետք է լինի ամենաքիչը 10px, տողերի լուսանցքը 1,5, սյունակները պետք է լինեն հավասարեցված, իսկ ռեզյումեի ամեն էջին ՝ կոնտակտային տվյալներ։Սպիտակ թուղթ և սև  տառեր, ահա ճիշտ տարբերակը։ Նա նաև խորհուրդ է տալիս նայել, թե ինչպիսի տեսք ունի փաստաթուղթը՝ կցելով այն էլեկտրոնային փոստին և սեղմելով նախադիտման (preview) կոճակը։ «Ձևաչափը տարբեր հարթակներում կարող է աղավաղվել։ Դրանից խուսափելու համար՝ պահպանեք ֆայլը PDF տարբերակով»։

Պահպանեք տեղեկատվության գաղտնիությունը

Բոկը պատմում է, որ իր հանդիպած ռեզյումեների 5-10 % պարունակում է գաղտնի ինֆորմացիա կամ ակնարկ այդ մասին։

«Մի անգամ ես ստացա մի ռեզյումե մի դիմորդից, ով աշխատել էր այնպիսի ընկերությունում, որն ուներ խիստ գաղտնի քաղաքականություն՝ երբեք չկիսվել հաճախորդների անուններով։ Ռեզյումեում թեկնածուն գրել էր. «Խորհրդակցություն եմ մատուցել Ռեդմոնդի /Վաշինգտոն/ խոշոր IT-ի ընկերությանը»,-պատմում է Բոկը»։  Չնայած դիմորդը չէր նշել, որ խոսքը Microsoft –ի մասին է, սակայն դա միանգամայն ակնհայտ է, որի պատճառով և ռեզյումեն մերժվել է ։ «Ես, որպես գործատու, երբեք չեմ ընդունի աշխատանքի նմանատիպ թեկնածուի, եթե իհարկե չեմ ուզում, որ իմ սեփական առևտրային գաղտնքիները  մեկ այլ էլեկտրոնային փոստով ուղարկվեն իմ մրցակիցներին»։

Ազնիվ  եղեք

Շատերն իրենց ռեզյումեներում սիրում են չափազանցնել սեփական արժանիքները՝ կեղծելով նույնիսկ ծննդյան տարեթիվը, կրթության, փորձի առկայությունը և ալն։ Ռեզյումեն պետք է լինի ազնիվ, ու եթե աշխատանքային փորձը ոչ թե 5 տարի է , այլ 3 ամիս , և դուք էլ չունեք բարձրագույն կրթություն, առանց վարանելու պետք է գրել այդ մասին։ «Ռեզյումեում երբեք, երբեք, երբեք չարժի ստել», -ասում է Բոկը։ Սուտը միայն լրացուցիչ խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ համացանցը, ընկերներն ու ծանոթները, նախկին գործատուն հեշտությամբ կարող են ձեզ ջրի երես հանել։ «Այդ սուտը մշտապես ուղեկցելու է ձեզ, նույնիսկ եթե անցնի 15 տարի։ Ստել ես՝ հեռացված ես և փորձիր բացատրել դա հաջորդ հարցազրույցի ժամանակ»,- եզրափակում է Բոկը։

Լուսանկարը՝ http://www.newstalkflorida.com


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Nicole14:08 - 1 փետրվարի, 2017
Simultaneously people can learn technical analysis Course as a life saving tool which will be always beneficial in the future for earning money full time or part time.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված