Կիրակի, 20 հոկտեմբերի

Գոհար Ենոքյանին ձերբակալել են սպանության նախապատրաստությանը մասնակից լինելու կասկածանքով



Մայիսի 4-ի երոկոյան ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանը: Նա այդ օրը, նախկինում հարուցված քրեական գործի շրջանակներում, ծանուցագրով ներկայացել է հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ ձերբակալվել է: Գոհար Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախկին պատգամավորին ձերբակալել են սպանության նախապատրաստությանը մասնակցելու կասկածանքով: Փաստաբանը ձեռնպահ մնաց հայտնել, թե ում դեմ է ուղղված եղել, նրա բնորոշմամբ, «իբր նախապատրաստվող արարքը»:

Փաստաբան Գեղամ Հակոբյանն ասաց, որ Գոհար Ենոքյանն ընդհանրապես կապ չունի այդ դեպքին, ավելին, նման դեպք իրականության մեջ տեղի չի ունեցել, հետևաբար նրան ձերբակալելը բացահայտ ապօրինություն է, հատկապես այն պայմաններում, երբ շուրջ մեկ տարի տևող նախաքննության ընթացքում Գոհար Ենոքյանը որևէ անգամ չի կանչվել հարցաքննության, իսկ հատուկ քննչական ծառայության քննիչի կանչով ժամանակին ներկայացել է և ապօրինաբար ձերբակալվել, առանց որևէ հիմքի և ողջամիտ պատճառաբանության:

Փաստաբանի կարծիքով՝ Գոհան Ենոքյանի ձերբակալությունը հորինված և պատվիրված սցենար է, և այդ գործը, փաստորեն, հովանավորվում է հատուկ քննչական ծառայության և գլխավոր դատախազության ղեկավարության կողմից, հակառակ պարագայում քննիչը չէր կարող ինքնուրույնաբար նման ապօրինություն գործել` շատ լավ հասկանալով, որ դրանով իրեն դնում է քրեական պատասխանատվության վտանգի տակ:

Առայժմ մեղադրանք առաջադրված չէ, իսկ Գոհար Ենոքյանը ներկայումս գտնվում է ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում: Գործը, որի շրջանակներում ձերբակալել են Գոհար Ենոքյանին, գտնվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրեց, որ 73-ամյա Գոհար Ենոքյանի առողջական վիճակը վատ է, ունի արյան բարձր ճնշում և այդ վիճակով նրան ձերբակալելն անթույլատրելի է:

Իրավական ընթացակարգով վիճարկվելու է Գոհար Ենոքյանին ձերբակալելու որոշումը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. ՀԱՅ (հայ-հայ՜)09:34 - 5 մայիսի, 2015
73 - ամյա կին, կալանքի տակ, "մահափորձ կազմակերպելու մտադրության կասկածանքով" !!! Արդյոք գոյություն ունի նման նախադեպ քրեագիտության մեջ, թե հայ օրինապահները կարող են արտոնագրել?
2. Գևորգ Գրգորյան21:50 - 5 մայիսի, 2015
Դատախազության գլուխգործոցն է. իրավաբանություն, որ պատվազրկում է իրավաբանի աշխատանքը. Ամոթ, հազար ամոթ, դա թուլամորթության վերջին աստիճանն է. Ինչ է նշանակում 73 ամյա փառահեղ ճանապարհ անցած, Հայաստանը աշխարհում ներկայացրած կին ձերբակալել անօրինական ճանապարհով
3. Մարիետա10:30 - 6 մայիսի, 2015
Հայաստանի չարդարադատության հերթական խայտառակությունը
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված