Կիրակի, 20 հոկտեմբերի

Էջմիածնում թանկացումների պատճառով խանութներ են փակվել



Մի գիշերվա մեջ դրամն արժեզրվեց ևս 25 դրամով՝ դառնալով 550։ Էջմիածնում խանութի տերերի մոտ խուճապ է առաջացել․ ապրանքները թանկանում են և իրենք չգիտեն՝ ինչ գնային քաղաքականություն վարել։ Երեկ հացն արժեր 200, այսօր այն արդեն 250 դրամ է։

Մինչ այդ 20-50 դրամով թանկացել էր կաթնամթերքը, ինչպես նաև պարենային այլ ապրանքատեսակներ։ Այդ պատճառով Էջմիածնում մի շարք մթերային խանութներ այսօր փակ էին: Փակ են քաղաքի մասշտաբով խոշոր համարվող 4 խանութ Մաշտոց փողոցի վրա։

Մարդիկ էլ չգիտեին՝ որտեղից հիմա գնումներ կատարեն, քանի որ եղած խանութներում էլ գները բարձր են: «Երեկ նուշը էստեղ 7200 դրամ արժեր, էսօր արդեն՝ 9000 դրամ են սարքել»,- ասում է գնորդներից մեկը։ Խանութներ կան` ապրանքը չեն վաճառում` Նոր տարվան վաճառելու համար:

Խանութպաների խուճապը հասկանալի է, պարզաբանումը մեկն է ու նույնը՝ դրամն  արժեզրկվում է, և իրենք չգիտեն, թե այսօր իրենց կողմից գնվող ապրանքները վաղն ինչ կարժենան: «Հիմա ես ինչ իմանամ` վաղը մյուս օրը էդ ֆիրման չի՞ բերի 500 դրամանոց ապրանքն ու ասի՝ էսօրվանից արդեն 1000-ով եմ տալիս»,- ասում է խանութպաններից մեկը։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված