Կիրակի, 20 հոկտեմբերի

Առողջապահության նախարարության ստեղծած հանձնաժողովը կուսումնասիրի լաբորատորիաները



ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել զննում իրականացնել «Դիալաբ», «Պրոմ-Տեստ», «Վիոլա» լաբորատորիաններում: Որոշման համար հիմք է հանդիսացել «Հետքի» հրապարակումն այն մասին, որ նույն օրը նույն մարդու` այս երեք լաբորատորիաներում արված արյան ախտորոշման 3 ցուցանիշների արդյունքներն իրարից տարբերվել են

Նախարարության որոշման համաձայն` 2014թ. օգոստոսի 25-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշված 3 լաբորատորիաներում 2014թ.ի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ կնշանակվեն զննումներ` «Բնակչության բժշկության օգնության սպասարկման մասին» ՀՀ օրենքի և տվյալ ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջների պատշաճ կատարումը պարզելու նպատակով:

Զննումն իրականացնելու համար ստեղծվել է հատուկ  հանձնաժողով`ՀՀ առողջապահության  նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանի վերահսկողությամբ: Հանձնաժողովի կազմում են Առողջապահության  նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Երևանի քաղաքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման, կլինիկական ստանդարտների և ուղեցույցների վերահսկողության բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության դեղերի և դեղագործական գործունեության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Հարությունյանը եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության դեղերի և դեղագործական գործունեության վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ Մարինե Դեմիրճյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված