Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Ի՞նչ անի հիվանդը. «ԴԻԱԼԱԲ» , «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» և «ՎԻՈԼԱ» լաբորատորիաներում նույն օրն արված անալիզների պատասխանները տարբերվում են



Դավիթ Մելքոնյանը, ում մոտ բժիշկներն ախտորոշել են լյարդի ուռուցք, վերջերս դիմել էր «Հետքին»` խնդրելով պարզել, թե ինչու են տարբեր լաբորատորիաներում նույն օրն արված արյան ախտորոշման 3 ցուցանիշների արդյունքներն իրարից տարբերվում, ո՞րն է պատճառը և, ի վերջո, ում վստահել:

Գոյություն ունի ուռուցքի վիճակը ստուգելու մի քանի տարբերակ. դրանցից են, օրինակ, տոմոգրաֆիան և օնկոմարկերները: Վերջին ցուցանիշը երևում է արյան անալիզի միջոցով: Երեք ամիսը մեկ Դ. Մելքոնյանը  հանձնում է այն՝ հիվանդության ընթացքին հետևելու համար:
Բուժման վերահսկման հերթական փուլում տոմոգրաֆիայի և օնկոմարկերի ցուցանիշներն իրարից սկսում են տարբերվել. տոմոգրաֆիան ցույց է տալիս դրական արդյունք՝ ուոուցքի փոքրացում, սակայն օնկոմարկերներն անընդհատ աճում են:  Պարզելու համար, թե որ արդյունքներին կարելի է վստահել և ինչպես շարունակել բուժման հետագա ընթացքը, Դ. Մելքոնյանը նույն օրը՝ 2014թ. հուլիսի 29-ին հանձնում է անալիզներ 3 լաբորատորիաներում՝ «Դիալաբ», «Պրոմ-Տեստ» և «Վիոլա» (ընդհանուր` մոտ 50 000 դրամ արժողությամբ): Ստացված պատասխանները միմյանցից այնքան տարբեր են, որ միևնույն ցուցանիշի նվազագույն և առավելագույն թվերի տարբերությունը հասնում է 1184 ng/mL –ի:
 

 

         CEA Կարցինոէմբրիոնալ հ/ծ

Նորմա

 CA 19-9
Օնկոմարկեր

Նորմա

«ՎԻՈԼԱ»

12   ng/mL

≤5 ng/mL 

210    U/mL

<35 U/mL

«ԴԻԱԼԱԲ»

624 ng/mL

 

382.8  U/mL

 

«ՊՐՈՄ-ՏԵՍՏ»

1196.27 ng/mL

 

529.19 U/mL

 

Վերոնշյալ 3 լաբորատորիաների տնօրեններին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

«ԴԻԱԼԱԲ»-ի տնօրեն Հմայակ Ավագյանն ասում է, որ իրենց տվյալները ստույգ են, և  624 ng/mL ցուցանիշը բացատրում է նրանով, որ Դ. Մելքոնյանի խնդրանքով իրեն տրամադրել են CEA-ի ընդամենը մի փուլի ցուցանիշ, մինչդեռ  դինամիկան ստացվել է 1000 ng/mL-ից ավել: Ախտորոշումն իրականացնող նյութերի  (ռեակտիվների) որակին պրն Ավագյանը լիովին վստահ է: Նրա ասելով` դրանք գերմանական արտադրության նյութեր են, որոնք ձեռք են բերվում «Energomar» ընկերությունից: Տնօրենը նաև հավելեց, որ Դ. Մելքոնյանի հիվանդության ներկայիս փուլում օնկոմարկերներն «ադեկվատ ցուցանիշներ չեն», և բժիշկներն այս պարագայում, սովորաբար, հիմնվում են այլ ցուցանիշների և հետազոտությունների վրա:   

«ՊՐՈՄ-ՏԵՍՏ»-ի տնօրեն Արթուր Մելքոնյանի խոսքով՝ օնկոմարկերը շատ պատասխանատու թիվ է, և իրենք սխալ թույլ տալ պարզապես չէին կարող. «Սարքի կալիբրատորները, կոնտրոլները և բոլոր նյութերը ստուգված են եղել, հակառակ դեպքում այն չէր աշխատի»: «Պրոմ-Տեստ» լաբորատորիան այդ ախտորոշումն իրականացնում է ամերիկյան «Abbott Laboratories»-ից ներկրված սարքավորումներով  և հատուկ դրանց  համար նախատեսված նյութերով՝ կարցինոէմբրինոգենով (դարձյալ ամերիկյան արտադրության): Նա ասում է, որ նյութերը Հայաստան է ներկրվում Գերմանիայում գտնվող պահեստներից: Ա. Մելքոնյանը բացառեց մարդկային գործոնը, քանի որ ախտորոշման գործընթացը բացառապես տեխնիկական բնույթ ունի. «Արյան սրվակն անմիջապես սարքին է հանձնվում, և եթե նյութերն անորակ լինեն, սարքը դրանք պարզապես կմերժի»: Նա նաև ավելացրեց, որ ոչ մեկի հետ չի ուզում համեմատվել, վստահում է իր լաբորոտորայի տված պատասխաններին: «Նույն ամերիկյան «Abbott Laboratories» ընկերությունն առցանց վերահսկում է մեր աշխատանքը, և թերության դեպքում նկատողություն կստանայինք»:

«ՎԻՈԼԱ»-ի տնօրեն Արմեն Մեժլումյանի հետ կապ հաստատել  չհաջողվեց, էլեկտրոնային փոստին ուղարկված մեր հարցադրումները մնացին անպատասխան: Նորից զանգահարեցինք «Վիոլա», սակայն աշխատակցուհին խիստ տոնով ասաց, որ իրենց այլևս չանհանգստացնենք. «Մենք պարզաբանում չունենք տալու, ոնց ուզում եք` հասկացեք»: 

Լաբորատոր հետազոոտություններ իրականացնող բուժհաստատություններին լիցենզավորում է Առողջապահության նախարարությունը: Նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ գործը քննելու և վարույթ հարուցելու համար  պետք է դիմում ներկայացնել: Օգոստոսի 24-ին Դ. Մելքոնյանը դիմում է հանձնել նախարարություն:  Նշենք, որ ըստ ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի` վարչական վարույթի ժամկետը սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, վարչական վարույթի առավելագույն ժամկետն էլ 30 օր է՝ բացառությամբ օրենքով սահմանված առանձին դեպքերի:
 ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ մոտ 2 շաբաթից խնդիրը պարզ կլինի:

Իսկ ի՞նչ անեն հիվանդները, ո՞ր բուժհաստատության ուսումնասիրությանը վստահեն: Չէ՞ որ նաեւ դրանով է ախտորոշվում հիվանդությունը:
  

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (12)
1. Կարեն Վարդանյան15:32 - 28 օգոստոսի, 2014
Նույն խնդիրն ինձ մոտ է: Համակարգչային տոմոգրաֆիայով մորս մոտ ախտորոշվել է ուռուցք ենթաստամոքսային գեղձի հետևում, որտեղ, ըստ բժիշկների, քաղցկողը բացառվում է: Սակայն Դավիդյանց լաբորատերիաներում հանձնված օնկոմարկերի արդյունքը նորման գերազանցում է ավելի քան 15 անգամ, ինչը արդեն բժիշկներին էլ է մտահոգել:
2. Լիանա21:53 - 28 օգոստոսի, 2014
Նախքան սարքերը աշխատեցնելը ինժիներների կամ սարքը սպասարկող անձնակազմի կողմից պետք է դուրս բերվի սարքի զրոյական գիծը՝ այն գիծը, որը ցույց է տալիս թե սարքը ստանդարտից ինչքան շեղում ունի, Հետք պահանջեք նրանցից այդ տվյալները և երևի ակնհայտ կդառնա թե սխալները որտղ են
3. Հարութ22:42 - 28 օգոստոսի, 2014
Energomar լեհական ընկերություն է էներգետիկայով զբաղվող
4. Սոնա10:25 - 29 օգոստոսի, 2014
ես ՊՐՈՄ-ՏԵՍՏ»-ում 20 օրվա ընթացքում 2 անգամ նույն անալիզն եմ հանձնել և ստացել լրիվ տարբեր թվեր, երբ առաջին անգամ գնացի հանձնելու մինչ այդ նույն անալիզը հանձնել էի Դիալաբում և Դիաստարում, 3 տեղն էլ տարբեր թվեր ստացան, որոշեցի Պրոմ տեստում էլ հանձնել, սակայն ստացա լրիվ տարբերվող արդյունք,/ մյուս 2-ում գոնե տարբեր էին բայց մոտ էին/: Թուղթը վերցրեցի գնացի Պրոմ թեսթ, մտացեցի միգուցե սխալմունք է եղել և ուրիշի անալիզի պատասխանն են ինձ տվել և ուզում էի նորից հանձնել նույն անալիզը, սակայն աշխատողը ինձ ասեց որ իրենց լաբորատորիան 100 տոկոսով ճիշտ է աշխատում և կարիք չկա մեկ անգամ ևս հանձնելու, ասեցին որ մի 20 օրից գամ նորից հանձնեմ, ես գնացի 20 օրից ու երբ ինձ պատասխանը տվեցին ափշել էի, լրիվ ուրիշ թվերրր, բայց աշխատողը ինձ վստահեցնում էր , որ երբ 2րդ անգամ հանձնեմ նույնը կստանամ. դե պատկերացրեք, ուզում էի հաջորդ օրը գնալ ուղիղ տնօրենի մոտ ու պարզել, չէ որ ես կարող էի իրենց տված պատասխանով գնալ բժշկի ու սխալ բուժում ստանալ, հետո մտացեցի, որ գնալս իմաստ չունի, ասելու են մերը 100 տոկոս ճիշտ է. ես վստահում էի Պրոմ թեսթին, բայց փաստորեն մեզ մոտ մի հատ նորմալ լաբորատորիա չկա
5. Tigran Miraqyan10:49 - 29 օգոստոսի, 2014
ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԷՔ ԻՄԱՆԱԼ ՃՇԳՐԻՏ ՏՎՅԱԼԸ ԱՅՑԵԼԵՔ
6. Նարեկ Հարությունյան10:51 - 29 օգոստոսի, 2014
մենք վստահում ենք միայն ին
7. Tigran Miraqyan12:50 - 29 օգոստոսի, 2014
ԻՄ ԿԱՐՑԻՔՈՎ ՎԻՕԼԱՆ ՍՂԱԼ ՊԱՏԱՍՂԱՆ Է ՏՎԵԼ,ԻՍԿ ՄՅՈՒՍ ԵՐԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՊԱՏԱՍՂԱՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՈՎՀԵՏև ՍԱՐՔԻ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՅԴՔԱՆ ԲԱՐՁՐ ԹՎԵՐ ՉԱՓԵԼ ,ՊԵՏՔ ԷՐ ՀԻՎԱՆԴԻ ՍԻՃՈՒԿԸ ՆՈՍՐԱՑՎԵՐ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԱՑ ԹԻՎԸ ԲԱԶՄԱՊԱՏԿՎԵՐ ՆՈՍՐԱՑՄԱՆ ՔԱՆԱԿՈՎ, ԵՍ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԴԻԱԳԵՆ+ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԾԱՆՈԹ ԵՄ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԱՐՎՈՂ ԱՆԱԼԻԶՆԵՐԻ ՈՐԱԿԻՆ
8. Սուրեն13:49 - 29 օգոստոսի, 2014
ՊրոմԹեսթ հաստատ էլ չեմ գնա, քանի որ մի անգամ մեզի անալիզի հանձնման տեխնոլոգիան էին խախտել (ինձ սխալ էին ուղորդել), որի պատճառով ես երկու շաբաթ կարծել եմ, որ հիվանդ եմ... բժիշկը իմանալով հանձնման տեխնոլոգիայի խախտման մասին միայն զարմացավ, թե ոնց կարող էին նման դեբիլներ աշխատեն
9. Lusine Abrahamyan 22:45 - 29 օգոստոսի, 2014
Պետք չէ տարբեր տեղեր հանձնել, քանի որ ամեն լաբորատորիա իր նյութերը ունի, որոնք տարբերվում են իրենց զգայունությամբ եւ առանձնահատկությամբ եւ հնարավոր չէ ստանալ 100% նույն թիվը, 3 լաբորատորիան էլ տվել է նոմայից բարձր թիվ, ուղղակի պետք է վստահել մեկին եւ բուժումից առաջ, հետո եւ ընթացքում հանձնել այդ մեկում, եւ ոչ թե փնտրել թե ով է ճիշտ:
10. ANDO19:39 - 31 օգոստոսի, 2014
ԴԱՎԻԴՅԱՆՑ ԼԱԲՈՐՈՏՈՐԻԱՆ ԱՍԵՑԻՔ ՆԵՐՎԵՐՍ ԽԱԽՏՎԵՑԻՆ,ՄԻ ԼԱԲՈՐՈՏՈՐԻԱ ՈՐՏԵՂ ՄԱՐԿԵՐՆԵՐԸ ՞ԼԻԲՈ՛_ՅՈՎ ԵՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԱՆՈՒՄ,ԷԼ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆՔ ԽՈՍՈՒՄ,ՆՐԱՆՔ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ,ՈՐ ԻՐ ԵՐԿՐԻ ՀԻՈԱՆԴ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՆԵՏԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ԲԱԽՏԱԽՆԴԻՐ ԳԱԶԱՆՆԵՐԻ ԵՐԱԽԸ:ՆՐԱՆՔ ԵԼ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀՈՇՈՏՈՒՄ ԵՆ:75000 ՎՃԱՐԵԼ ԵՄ,ՈՐ ԴԱՎԻԴՅԱՆՑ ԼԱԲՈՐՈՏՈՐԻԱՆ ԱՆԱԼԻԶԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՛ԼԻԲՈ՛ ՍԱ Է ՛ԼԻԲՈ՛ՍԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ:ԽԵՂՃ ԲԺԻՇԿ ԴԵ ԱՐԻ ՈՒ ՛ԼԻԲՈ՛ՅՈՎ ՈՒՌՈՒՑՔ ԲՈՒԺԻ:
11. Անահիտ18:20 - 3 սեպտեմբերի, 2014
ԴԻԱԼԱԲԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ...
12. Հասմիկ23:55 - 8 սեպտեմբերի, 2014
Կարծում եմ տարբեր լաբորատորիաներն ունեն տվյալ ցուցանիշների տարբեր նորմաներ և միանշանակ որևէ բան ասելը դժվար է, և որևէ մասնակի դեպք ընդհանրացնելն այդքան էլ ճիշտ չէ: Կոնկրետ մենք առնչություն ենք ունեցել Պրոմ Տեստի հետ, և որևէ խդնիր չի առաջացել, բուժման ընթացքում ստացված անալիզների պատասխաններն էլ հավաստի են եղել, ու բնականաբար բուժման արդյունքն էլ բավարարող:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված