Կիրակի, 15 դեկտեմբերի

Վրացական կողմն ուսումնասիրում է Աշոտ Սուքիասյանի արտահանձնման փաստաթղթերը



Վրացական կողմն ուսումնասիրում է գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձման վերաբերյալ Հայաստանից ստացած փաստաթղթերը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Թեմուր Դոլիձեն:

«Մեր օրենքով քննությունը կարող է տևել 9 ամիս, հիմա ուսումնասիրում են փաստաթղթերը, բայց թե երբ կվերջանա, չեմ կարող ասել: Երբ ուսումնասիրությունն ավարտվում է, մենք գործն ուղարկում ենք դատարան, և արդեն դատարանն է որոշում կայացնում»,- պարզաբանեց Թ.Դոլիձեն:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թբիլիսիի օդանավակայանում: Փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել էր 40-օրյա «արտահանձնման կալանքի»: 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրեր վրացական կողմին, որոնք հիմնավորեին Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:

«Հնարավոր է շուտով մենք այդ գործը հանձնենք դատարան: Եթե լրացուցիչ ինչ-որ փաստաթուղթ անհրաժեշտ եղավ, մենք նորից կարող ենք դիմել հայկական կողմին, որ նրանք դա էլ տրամադրեն»,- ավելացրեց Թեմուր Դոլիձեն: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. mane22:58 - 19 մարտի, 2014
Erewum e kcohi xach@ Wrastanum el zoputjun uni,teche inci piti wracinep@ muk, u katu xaxan?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված