Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

Արոնյանը շարունակում է հետապնդել Անանդին. այսօր՝ Արոնյան-Անդրեյկին



Երեկ Խանտի-Մանսիյսկում կայացած շախմատի աշխարհի չեմպոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրմանիկի հետ եւ այժմ վաստակած 3 միավորով շարունակում է հետապնդել աշխարհի նախկին չեմպիոն Անանդին: Երեկ ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Կարյակին-Մամեդյարով եւ Անդրեյկին-Անանդ պարտիաները, իսկ Սվիդլերը սպիտակներով հաղթեց Տոպալովին: 

5 տուրից հետո միանձնյա առաջատարը Անանդն է՝ 3,5 միավորով: 3-ական միավոր ունեն Արոնյանը, Կրամնիկը, Սվիդլերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով երկրորդը Լեւոնն է: Տոպալովը, Կարյակինն ու Մամեդյարովն ունեն 2-ական, իսկ Անդրեյկինը՝ 1,5 միավոր: 

Այսօր կկայանա 6-րդ տուրը, որի ժամանակ կմրցեն Արոնյան-Անդրեյկին, Անանդ-Կարյակին, Մամեդյարով-Սվիդլեր, Տոպալով-Կրամնիկ զույգերը: 

Լուսանկարը՝ candidates2014.fide.com


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված