Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում տեղի են ունենում ֆինանսական խախտումներ



Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցները նամակով դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, պատճենն ուղարկել են նաեւ «Հետքին», որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի նախարար պրն Արմեն Երիցյան, Հայտնում ենք Ձեզ, որ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում տեղի են ունենում բազմաթիվ ֆինանսական խախտումներ: Ծառայության պետ Ջավադյան Արամը եւ նրա եղբայրը` ազգային դիտացանցի բաժնի վարիչ Ջավադյան Արսենը, դիտակայաններ գործուղում մեկնելու համար տրվող գումարների դիմաց ստորագրել են տալիս, սակայն չեն վճարում: Բողոքելու դեպքում սպառնում են աշխատանքից ազատել: Գործուղումների ժամանակ բենզինի ծախսերի հավելագրումներ են կատարում, որի դիմաց ստիպում են ստորագրել մարդկանց, որոնք կեղծ գործուղում են մեկնել տվյալ ավտոմեքենաներով: Նույնպիսի կեղծիք է կատարվում նաեւ ավտոմեքենաների  պահեստամասերի գնման եւ տեղադրման ժամանակ: Դիտակայաններում կան ավել հաստիքներ, որոնց վճարները ստանում են ղեկավարները` գլխավոր հաշվապահի հետ միասին: Օրինակ` սեյսմիկ կայաններ` Արարատ, Սեւան, Չիվա, Վարդենիս, Կարճաղբյուր, Արուճ: Մեծարգո նախարար, ապահովության համար մեր անունները չենք նշում, որի համար ներողություն ենք խնդրում»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված