Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Բնապահպանները փորձում են հրավիրել պետական այրերի ուշադրությունը



«Մտածել, որ ինչ-որ լուրջ փոփոխություն կլինեն այս ակցիայից հետո, անլուրջ մոտեցում է, բայց որ մեր բնապահպանական խնդիրները շատ են հասունացել, եւ մենք չենք ստանում պատշաճ արձագանք մեր պետական այրերից, մեզ շատ է անհանգստացնում եւ հուզում, որովհետեւ մենք կանգնել ենք շատ ծանր իրավիճակի առաջ»,- ասում է բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, ով այսօր մասնակցելու է «Ուխտ լռության» մտավորականների ակցիային: «Մենք իրար հետեւից հանքեր ենք բացում մեր հանրապետությունում` հաշվի չառնելով մարդկանց կարծիքը, այն հետեւանքները, որ ունենալու է մեր երկիրը այդ գործունեության հետեւանքով: Բացի դրանից` մենք այսօր մեծ քանակությամբ անտառներ ենք հատել եւ կանգնել ենք աղետալի մի իրավիճակի առաջ: Մի քանի տարի հետո մենք կլինենք լրիվ կիսաանապատային գոտում»,- նշում է բնապահպանն ու ավելացնում, որ իրենք մի քանի անգամ փորձել են դիմել եւ բնապահպանության նախարարություն, եւ կառավարություն, սակայն «ձայն բարբառո անապատի»: «Այս ակցիան հենց նրա համար է արվում, որպեսզի մեր պետական այրերի ուշադրությունը հրավիրի այն ծանր գործընթացների վրա, որ կան մեր երկրում: Մեզ հետ լինելու են հրազդանցիները, որոնք, կարծում եմ, իրենց բողոքն անպայման կարտահայտեն այս ակցիայի միջոցով: Մենք ուզում ենք մեր բողոքը արտահատել դատական ատյաններին, քանի որ հանրության կողմից ոչ մի հայցադիմում ուղղակի չի ընդունվում եւ չի քննվում նրանց կողմից: Նույնը բանը եղավ Թեղուտի, դելֆինարումի պարագայում, նույն բանը լինում է Դալմայի այգիների հետ: Սա բացարձակ անընդունելի է»,- շեշտում է Ս. Ադամյանը: Նա չի բացառում, որ այս ակցիան էլ, հնարավոր է, արժանանա մյուսների բախտին, բայց ասում է, որ պետք է փորձել ամեն տեսակի ակցիաներ, ամեն ինչ, որ «խելքի կբերեն պետական այրերին ու նրանց ուշադրությունը կհրավիրեն»: «Լռության ուխտ» նստացույցների շարքին առաջիններից մեկը մասնակցած ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հույս ունի, որ այս միջոցառումները «կարող են բարձրացնել բարոյականության հասարակական պահանջարկը, ընդգծել բարոյականության առաջնահերթությունները, հարց առաջացնել, թե ինչու ենք մենք այսքան խորը անկման մեջ»: «Այսօր Հայաստանում հնարավո՞ր է սոցիալական բունտ» հարցին ազգագրագետը բացասական պատասխան է տալիս: Իսկ արդյո՞ք ճիշտ է ընտրված բողոքի արտահայտման նման ձեւաչափը: Այս հարցին Հ. Խատայանը պատասխանում է. «Ես մասնակցում եմ այդ ակցիաներին ու, բնականաբար, կարծում եմ, որ ճիշտ է»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված