Կիրակի, 15 դեկտեմբերի

Կողմ է կանաչ տարածքներին, բայց թույլատրել է շինարարություն գազոնի վրա



Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` Երեւանի Ավան վարչական շրջանում կանաչապատ տարածքի վրա շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգի առնչությամբ: «Երեւանում կանաչ տարածքների պահպանման մասին Ձեր բոլոր ելույթները ողջունելի են: Սակայն լրատվամիջոցներով հրապարակված երկու բաց նամակից տեղեկացել եմ, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում` մայթի եւ փոստի շենքի միջեւ եղած կանաչ տարածքում սկսվել է շինարարություն, որի թույլտվության  հրամանը` Հ.01/18-Վ-107-105, Դուք տվել եք: 2011 թվականի ապրիլի 4-ին` ժամը 11.30-12.00, անձամբ այցելել եմ վերոնշյալ տարածք, որտեղ լայն թափով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Ակնհայտ էր, որ շինհրապարակի վերածված տարածքը եղել է կանաչ գոտի` գազոն, ինչի մասին վկայում է սեւահողի առկայությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` խնդրում եմ 10-օրյա ժամկետում տրամադրել հետեւալ տեղեկությունները.
  1. Վերոնշյալ հասցեի համար շինարարության թույլտվության հիմքերը,
  2. Քաղաքի կամ համայնքի ճարտարապետական փորձաքննության արդյունքները,
  3. Ո՞ւմ է պատկանում այդ հողակտորը,
  4. Դուք անձամբ այցելե՞լ եք այդ տարածք:
  5. Ինչպե՞ս կբացատարեք Ձեր խոսքի ու գործի միջեւ եղած այս տարբերությունը»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված