Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

Ազատության հրապարակը կրկին «զբաղված է»



ՀՀ քաղաքացիներ Վահագն Խաչատուրյանը և Լևոն Զուրաբյանը  ս/թ. մարտի 21-ին Երևանի քաղաքապետարան են ներկայացրել իրազեկում` 2011թ. ապրիլի 8-ին ժամը 16:00-23:00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.03.2011թ. որոշմամբ արգելվել է Ազատության  հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. նշված  և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով ընդունվել են ի գիտություն։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի  հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն: Երեւանի քաղաքապետարան

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված