Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

Պատկերը շատ տխուր էր



Երեկ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 17-ին Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին չմոտենալու ու նույնիսկ նրա անունը շարունակվող հանրահավաքի ժամանակ չհիշատակելու փաստը, ասել է. «Պատկերը շատ տխուր էր: Ես երբեք չէի ցանկանա այդպիսի պատկերի ականատեսը լինել: Կարծում եմ՝ շատերն ապրեցին այդ տխուր պահը: Մի կողմից՝ Ազատության հրապարակի ազատագրման բերկրանքն ապրեց ժողովուրդը, մյուս կողմից՝ տեսնելով այդ պառակտվածությունը, իր հոգու խորքում նորից տխրությունը պահած՝ վերադարձավ տուն»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված