
Սլաքը դեպի ձախ
10:26, 19 մարտի, 2011
«Եվրոնյուզի» երեկվա լրատվական թողարկումներում ՝ ՀԱԿ-ի նախօրեին Երեւանում կազմակերպված հանրահավաքի մասին ռեպորտաժներում ներկայացվել է, թե իբր ցուցարարները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը:
«Եվրոնյուզի» ներկայացուցիչը Հայաստանում «Արմնյուզն» է, ինչն էլ նշված ռեպորտաժին հատուկ իմաստ է հաղորդում: Այսինքն՝ հանրահավաքի մասին տեղեկությունը տրամադրվել է ՀՀ իշխանությունների քարոզչական խողովակով, որը վերահսկում է Սերժ Սարգսյանի փեսա եւ աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Միքայել Մինասյանը (Միշիկը):
Այսինքն, որպեսզի ՀՀ իշխանությունները միջազգային հանրությանն ինչ-որ կերպ պարզաբանեն, թե ինչ է պահանջում Հայաստանի հանրությունը, որոշել են բողոքի սլաքն ուղղել դեպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա իր հերթին նշանակում է, որ ներքաղաքական զարգացումների որոշակի սցենարի դեպքում քաղաքական լարվածությունը լիցքաթափելու համար Տիգրան Սարգսյանին, որպես քավության նոխազի, հեշտ ու հանգիստ կարելի է պաշտոնանկ անել:

Տես նաև՝
