Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

Հետադարձ հասցեն փոխեք



Սերժ Սարգսյանը նախօրեին անձամբ արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի ՝ իրեն հղված ուղերձին, որովհետեւ, բանից պարզվում է՝ իրեն այդ ուղերձն «անկեղծորեն հուզել է»: «ՉԻ» - Իսկապես շատ հուզիչ պատմություն է: Կարելի է ասել՝ ասպետական ժեստ (Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը կին է): Բայց որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ Ս. Սարգսյանն անձամբ արձագանքած լինի իրեն ուղղված հազարավոր բաց նամակներին եւ ուղերձներին, որոնց հեղինակները ՀՀ քաղաքացիներ են: Այդ նամակներում էլ, ի դեպ, պակաս սրտառուչ պատկերներ չեն ներկայացված՝ մեկն ինչ-որ ապօրինության արդյունքում ընտանիքով հայտնվել է փողոցում, մեկի որդուն են սպանել եւ այլն: Թե ուղերձն անպայման Բաքվից պիտի հնչի, որ Ս. Սարգսյանը հարկ համարի պատասխանել: Իսկ սեփական քաղաքացիներին կարելի է նաեւ «համբալ» անվանել կամ ասել «նամակները հանձնեցիք՝ դե ռադ եղեք»: Արտաքին աշխարհին դուր գալու ցանկությունն ինքնին վատ բան չէ, բայց ի՞նչ օգուտ դրանից, եթե սեփական երկրի ժողովրդին «դուր չես գալիս»: Իսկ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս նախագահական ուղարկվող նամակների վրա որպես հատադարձ հասցե նշել Բաքուն: Հաստատ կպատասխանեն:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված