Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

Լսված լինելու ցանկությունը մեծ է



«Մարդիկ առաջին հերթին կարիք ունեն լսված լինելու, մարդիկ առաջին հերթին կարիք ունեն հասկացված լինելու»,- մարզպետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը: «ՉԻ» - Սերժ Սարգսյանին երեւի թվում է, թե Հայաստանում ամեն ինչ նորմալ է, պարզապես ժողովուրդը հոգեկան շեղումներ ունի, իսկ մարզպետները պիտի հոգեբույժների պես վարվեն. առաջին հերթին ուշադիր լսեն «հիվանդներին» ու ժամանակ առ ժամանակ գլխով անեն: Այսինքն՝ նրան թվում է, թե մարդիկ կգան, տեղական իշխանավորներին կպատմեն իրենց դարդերը, հոգեպես կթեթեւանան, եւ սոցիալական լարվածությունը կթուլանա: Բայց եթե խոսքը հոգեբանական հնարքի մասին է, կարող ենք ավելի արդյունավետ եղանակ առաջարկել. թող մարզպետարաններում տեղադրվեն Սերժ Սարգսյանի չուգունե կիսանդրիները, կողքն էլ մի ռետինե մահակ կախվի: Բողոքավորները կգան, մի քանի անգամ կհարվածեն արձանին եւ կլիցքաթափվեն: Իսկ իրականությունն այն է, որ տեղական իշխանավորներն աշխատավարձ են ստանում ոչ թե մարդկանց դարդերը լսելու, այլ պրոբլեմները լուծելու համար: Ով չի կարողանում լուծել, պիտի անմիջապես պաշտոնանկ արվի: Ինչ վերաբերում է լսված լինելուն, ապա «Սերժիկ, հեռացիր» վանկարկող ժողովուրդն իսկապես լսված լինելու կարիք ունի:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված