ՈՒրբաթ, 13 դեկտեմբերի

Ըստ բնապահպանության նախարարության` ակտն անվավեր է ճանաչվել



« Հետքն» անցած հինգշաբթի հրապարակել էր «Նոր ներդրողներ են փնտրում հին ներդրողների ֆինանսավորմամբ» հոդվածը, որտեղ ներկայացրել էր Բնապահպանական պետական տեսչության` «Դինո Գոլդ Մայնինգ»-ում կատարած ստուգումների արդյունքները, որոնց համար ընկերությունը որևէ տուգանք չէր մուծել: Այսօր ԲՆ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությայն հաղորդագրության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2010 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը  ստուգումներ են իրականացվել Դինո Գոլդ Մայնինգ ՓԲԸ-ում: Ինչի  արդյունքում հայտնաբերված բնօգտագործման  վճարների ենթակա ծավալների տարբերության համար տեսչության կողմից կազմվել է թիվ 000025 ակտը:  Ընկերությունը վերադասության կարգով  բողոքարկել է կազմված ակտը: Քննարկման արդյունքում ակտն անվավեր է ճանաչվել Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 66, 76 և 77-րդ հոդվածների հիմքերով, իսկ ակտը կազմող տեսչության համապատասխան պաշտոնյաները  ստացել են խիստ նկատողություն: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին,  Դինո Գոլդ Մայնինգ ՓԲԸ-ում 01.10.2009-01.10.2010 թթ ժամանակահատվածի համար ստուգումներ անցկացնելու նպատակով  ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների  և ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտեի մասնագետները: Արդյունքների մասին կտեղեկացնենք առաջիկայում, ասվում է հաղորդագրության մեջ»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված