Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Բախում ցուցարարների, ոստիկանների և «Ժառանգության» պատգամավորների միջև



Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ նախատեսված էր բացօթյա առևտուրով զբաղվողների բողոքի ակցիան: Սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին կառավարության շենքի մոտից ուժ գործադրելով տեղափոխել են դիմացի մայթ` փոստային բաժանմունքի մոտ: Ոստիկանների և ցուցարարների ընդհարմանը փորձել են միջամտել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը և Զարուհի Փոստանջյանը: Քաշքշուկի ընթացքում վատացել է Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:  Արմեն Մարտիրոսյանին ոստիկանները տապալել են գետնին, Վարդգես Գասպարիին քաշքշելով ոստիկանություն են տարել: Ցուցարարների մի մասը դեռ հրապարակում է. նրանք դեռ մտադիր չեն հեռանալ: Իսկ այս պահին Ստեփան Սաֆարյանը կառավարությունում է:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված