Կիրակի, 08 դեկտեմբերի

«Նպատակը ազգային արժեքների նկատմամբ սիրո և հավատի սերմանումն ու ամրապնդումն է»



Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտների թատրոններ և թանգարաններ անվճար աբոնեմենտներով այցելության ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի թ. 4 և 52 դպրոցների միջին դասարանների շուրջ 70 աշակերտ մարտի 2-ին այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան: Դպրոցների հետ համաձայնեցված ծրագրով, սահմանված ժամանակացույցի համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտները Երևան քաղաքի պատմության թանգարան կայցելեն յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։ «Վստահ ենք, որ աշակերտները սիրով և հաճույքով կայցելեն ոչ միայն թատրոններ, այլև թանգարան։ Կրթություն ստանալը միայն դպրոցում առարկաներ սովորելը չէ. կարևոր է ստացած տեսական գիտելիքը նաև դիդակտիկ միջոցներով ամրապնդելը։ Քաղաքապետարանի նախաձեռնության նպատակը երեխաներին ճշմարիտ արվեստին մոտեցնելը, ազգային արժեքների նկատմամբ սիրո և հավատի սերմանումն ու ամրապնդումն է։ Աշակերտը նաև մշակութային կրթություն պետք է ստանա»,- նշել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Թանգարանում երեխաների համար էքսկուրսիաները, կախված տարիքային խմբից, կազմակերպվում են խաղերի, խաղ-դասերի ձևով։ Աշակերտները հնարավորություն ունեն ծանոթանալու Երևան քաղաքի պատմությանը՝  հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված