ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Ագրեսիան` բռնության հետևանք. Հայաստանում երեխաների 7 տոկոսը ենթարկվում է ֆիզիկական բռնության



Թիվ 127 դպրոցի հոգեբան Նաիրա Հարությունյանը իր կատարած հետազոտություններով համոզվել է, որ Հայաստանում երեխաների 7 տոկոսը ենթարկվում է ֆիզիկական բռնության, իսկ ամբողջ աշխարհում ամեն տարի 275 մլն երեխա է ենթարկվում բռնության: Հոգեբանը բռնության երկու տեսակ է առանձնացնում`  ֆիզիկական և հոգեբանական, սակայն մեզանում հոգեբանական բռնությունը հաշվարկել հնարավոր չէ, իսկ հոգեբանական բռնությունը, ըստ մասնագետի, դրսևորվում է նրանում, երբ անտեսում են երեխային և չեն բավարարում նրա պահանջմունքները և առաջանում է ագրեսիա: Դեռահասների մոտ ագրեսիան ունի սոցիալ-հոգեբանական արմատներ: Այն սկզբում դրսևորվում է որպես հոգեվիճակ, ապա դառնում բնավորություն, կյանքի ոճ և վերածվում բռնության: Դեռահասների ագրեսիայի դրսևորումների մասին խոսելիս այսպես բնութագրեց Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիատահետազոտական լաբորատորիայի հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: Հոգեբանի խոսքերով` ագրեսիան դեռահասների մոտ դրսևորվում է տարբեր կերպ, այդ թվում նաև իրենցից փոքրերին և թույլերին ճնշելով: Ավելին`ագրեսիան կարող է հասնել նույնիսկ ալկոհոլամոլության: Մարիամ Մեհրաբյանը նշում է, որ ամբողջ աշխարհում 60-90-ականներին գրանցված բռնության աճը պայմանավորված է ալկոհոլի ազատ վաճառքով, սեռական ագրեսիվ տեսարանների ազատ ցուցադրմամբ, ինչպես նաև այն մեծ անդունդով, որը գոյացել է հարուստների և աղքատների միջև: Սա շտկելու համար, մասնագետի կարծիքով, մի շարք միջոցառումներ պետք է ձեռնարկել: Մարիամ Մեհրաբյանը բերում է Շվեդիայի օրինակը,  որտեղ արգելվել է պատերազմի և զինվորական թեմայի հետ կապված խաղալիքների վաճառքը, քանի որ այդ ամենը երեխայի մոտ առաջացնում է ագրեսիա: Մարիամ Մեհրաբյանը, կարևորելով ընտանիքի դերն ու նշանակությունը, նաև ասում է, որ ագրեսիվ վարքագիծ ունեցող դեռահասների մոտ նկատվում է մոր հետ հուզական կապերի խաթարում: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Անահիտ Սահակյանը ագրեսիայի հետ կապված 3 մոտեցում է ներկայացնում. ագրեսիան գենետիկորեն է փոխանցվում մարդուն, այն սոցիալական ուսուցման արդյունք է , այդպիսի նախադրյալներով մարդը ծնվում է, իսկ որոշ գործոններ նպաստում են ագրեսիայի զարգացմանը: Անահիտ Սահակյանը, խոսելով ծնող-երեխա հոգեբանական հեռավարության մասին, նշում է, որ երեխայի մոտ ագրեսիան զարգանում է չբավարարված պահանջմունքների հետևանքով: «Երեխան պետք է լինի սիրված, պետք է իմանա, որ ինքը լավն է և ինքը կարող է: Եթե այդ պահանջմունքները չեն բավարարվում, երեխայի մոտ ի հայտ են գալիս տառապալից զգացումներ` վախ, ծավ, վիրավորանք, որոնք էլ վերածվում են ագրեսիայի»,- ասում է Ա. Սահակյանը: Անահիտ Սահակյանն էլ ավելացնում է, որ այն երեխան, ով ենթարկվել է բռնությունների, հավանական է, որ կլինի պատժող ծնող:

Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված