Կիրակի, 17 նոյեմբերի

Այսուհետ Թաթուլ Մանասերյանը գիտությամբ է զբաղվելու



ՀՀ ԱԺ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Թաթուլ Մանասերյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին գիտական գործունեությամբ զբաղվելու նպատակով: «Ես արդեն ներկայացրել եմ հրաժարականի դիմումը: Սա հենց առաջին առիթն է ձեզ ներկայացնելու գիտական աշխատանքները եւ իմ թիմը»,- ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը: Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ում տեղեկատվություն էր տարածվել, որի համաձայն` Մանասերյանն իբր ազատվել է աշխատանքից ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Այս մասին նա ասաց. «Կան լրատվամիջոցներ, որոնք պարապ են մնում եւ սկսում են այդպիսի լուրեր տարածել: Քաղաքակիրթ հարաբերություններ կան իմ եւ Ազգային ժողովի միջեւ»,- պատասխանեց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե այժմ ինչպես պետք է լրագրողները ներկայացնեն , Մանասերյանին, նա պատասխանեց` ես միշտ եղել եմ տնտեսագետ եւ ավելի շատ գիտությամբ եմ զբաղվել:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված