Շաբաթ, 16 նոյեմբերի

Հայերի և թուրքերի ԴՆԹ-ն նո՞ւյնն է



Աշխարհահռչակ գիտնականները` Հայաստանում ԱՄՆ-ի Բոյզելի պետական համալսարանի մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի վարիչ Գրեգ Համփիկյանը երբեւէ չէր եղել Հայաստանում, չնայած, ինչպես ինքն է ասում, իր քրոմոսոմները Հայաստանից են: Այդ իսկ պատճառով  նա մեծ ուրախությամբ է համաձայնել գալ Հայաստան եւ մասնակցել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի եւ  «Federation of European Biochemistry Societies» (FEBS) աջակցությամբ Երեւանում կազմակերպված «Ժամանակակից գենետիկա. գենոմենի առկայություն եւ դրա պատասխանները»  թեմայով դասախոսություններին: Փետրվարի 20-26-ը Երեւանում կազմակերպել է դասախոսությունների շարք` աշխարհահռչակ գիտնականների մասնակցությամբ «Ժամանակակից գենետիկա. Գենոմենի առկայություն եւ դրա պատասխանները» թեմայով:  Հանդիպման ձեւաչափն է 40-45 րոպե տեւողությամբ դասախոսություններ, ապա հարց ու պատասխան: Մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց գիտական թեզը, որը նաեւ ներկայացնելու են գիտաժողովի ժամանակ: 50 մասնակիցներից 30-ը Հայաստանից է, 20-ը` արտերկրից: Դասախոսների ցանկում կան բազմաթիվ հեղինակավոր համալսարանների դասախոսներ`բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթը, Քեմբրիջի համալսարանից` Մայքլ Նեուբերգերը, Փենսիլվանիայի համալսարանից` Հայկ Կազազյանը, Օքսֆորդի համալսարանից` Փիթեր Մաքհյուջ, Քյոլնի համալսարանից` Վալտեր Դոերֆլեր, Կոլումբիայի համալսարանից` Էրիկ Գրին, Բոյզելի պետական համալսարանից` Գրեգ Համփիկյան եւ այլք: Նրանց հետ ասոցիացիան կապ է հաստատել համացանցի միջոցով: «Գիտությունը արվեստի պես մի բան է, ամեն մի երկրում այն յուրովի է արտահայտվում եւ ցանկացած երկրում գիտնականը գտնում է մի նոր բան, որը ուրիշ երկրներում չի կարող գտնել: Ցանկացած գիտնականի համար նոր վայրում հայտնվելը նոր հնարավորություններ է ստեղծում նոր բաներ հայտնաբերելու համար: Աշխարհի ցանկացած երկիր ամեն մի գիտնականի առաջարկելու ինչ-որ նորություն ունի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գրեգ Համփիկյանը: Կազմակերպիչները գոհ են գիտաժողովի ընթացքից, ասում են` նկատում են ակտիվություն թե' ուսանողների, թե' դասախոսների կողմից: Նրանք նաեւ նշում են, որ արտասահմանի դասախոսները շատ անմիջական են ու պարզ, քան մեր դասախոսները, մոտենում են ուսանողներին, շփվում նրանց հետ: «Մենք փորձում ենք հրավիրել այնպիսի մարդկանց, ովքեր կարող են կոնտակտ հաստատել մեր հյուրերի հետ եւ օգտագործել հետագա աշխատանքների, համագործակցության համար: Հրավիրել ենք ոլորտի բոլոր ինստիտուտների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ երիտասարդ գիտնականների, ուսանողների»,- ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արսեն Գասպարյանը: Դասախոսությունների նպատակը ոչ միայն կապերի ստեղծումն է, այլեւ գենետիկայի ոլորտում արտասահմանի նորությունները բերել Հայաստան: Արսենի խոսքերով` իրենք ընդամենը միջավայրն են ստեղծում, հնարավորություն ընձեռում, իսկ մնացածը կախված է ուսանողներից եւ մասնակիցներից, նրանք պետք է կարողանան կապեր հաստատել, համատեղ աշխատանքներ կատարել: Գրեգ Համփիկյանը այստեղ ոչ միայն  գիտական էքսկուրս է անցկացրել, այլեւ մշակութային: ԱՄՆ-ի նրա լաբորատորիայում վերծանվում են տարբեր տեսակներին պատկանող գենոմներ եւ ստեղծվում են ալգորիթմներ, որոնց միջոցով բացահայտվում են անհետացած կամ փոփոխված գենոմների մասերը: Այստեղ նա այցելել է ԵՊՀ-ի լաբորատորիաները եւ տպավորված է: Կարծում է, որ Հայաստանում բավականին զարգացած է կենսաբանության բնագավառը, կցանկանար այստեղ զարգացնել հետախուզության բնագավառը: Գրեգ Համփիկյանը ԱՄՆ-ում աշխատում է ոստիկանության հետ, ԴՆԹ-ն պարզելու միջոցով օգնում է գտնել հետախուզման մեջ գտնվողներին: Նա արդեն առաջարկել է մի շարք հայ կենսաբանների սովորել դա, կաջակցի նաեւ սարքավորումների ձեռք բերման հարցում: Գրեգ Համփիկյանի հայրը մեծացել է Եգիպտոսում, այնուհետեւ սովորել է Փարիզում, իսկ հետո մեկնել է ԱՄՆ: Գրեգ Համփիկյանը անչափ տպավորված էր հայ կանանց սեւ մուգ մազերով եւ աչքերով եւ չնայած իր` մասնագիտությամբ լրագրող կնոջ հետ է եկել, բայց նրան էլ խոստովանել է, որ այստեղ կանայք շատ գեղեցիկ են: Արդեն այցելել է Ցեղասպանության թանգարան, Սուրբ Սարգիս եկեղեցի եւ ամենուր արժանացել է միայն լավ վերաբերմունքի: Գ. Համփիկյանը նաեւ գրող է եւ շատ կցանականար հայերենով մի  գիրք գրել: Չնայած միայն անգլերեն է խոսում, բայց իրեն համարում է կիսահայ, կիսաամերիկացի եւ դեմ չէր լինի այստեղ մեկ տարի ապրել գիտական ծրագրեր իրականցնելու համար: Գրեգ Համփիկյանը Հայաստանում ամեն ինչ հավանել է, բացի փակ սահմանից, կցանկանար հաջորդ այցի ժամանակ այն բաց տեսներ` շեշտելով, որ զարգացող երկրի համար դա բազմաթիվ դժվարություններ է ստեղծում: Նա օրինակ է բերում ԱՄՆ-ին եւ Ճապոնիային ու ասում, որ այդ երկու երկրները մոռացան Հերոսիման և Նագասակին եւ համատեղ տնտեսական ծրագրեր են իրականացնում: Նա ցանկանում է, որ այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով եւ ներկա սերունդները նախնիների թշնամության պատճառով չտառապեն: Ուսումնասիրելով ԴՆԹ-ն` Գրեգ Համփիկյանը հանգել է այն եզրակացության, որ թուրքերի եւ հայերի միջեւ տարբերություններ չկան, Աստված նրանց նման է ստեղծել, բացի դրանից ` նա նշեց նաեւ մշակութային եւ կենցաղային նմանությունները:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված