Հինգշաբթի, 05 դեկտեմբերի

4 օրում տուգանքի 8 որոշում



ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14.02.11-18.02.11.թթ ընկած ժամանակահատվածում կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 380.0 հազ. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 92.25 հազ. դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Վայոց ձորի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ. դր գումարի  շրջակա միջավայրին պատճառված վնաս: Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 77.25 հազ. դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Գեղարքունիքի ՏԲ վարույթին  հանձնված գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում: Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի  վարչական տուգանքի  որոշում: Երևանի ՏԲ կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր ընդհանուը գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Արմավիրի ՏԲ կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր ընդհանուը գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված  ժամանակահատվածում մուտք է եղել 713.2 հազ. դր: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված