ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Կպատվաստվենք Կոմիտասի երգերով



Եվ պաշտպանված կլինենք բոլոր հակամշակութային աղետներից «Աշխարհի ամենաազդեցիկ լեզուն երաժշտության լեզուն է, դա ամենակարճ ճանապարհն է, որպեսզի մեր ինքնությունը վերադարձնենք մեր ժողովրդին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Ժողովրդի ինքնությունը վերադարձնելը պատրաստվում են անել Կոմիտասի երգերի միջոցով, քանի որ, կոմպոզիտորի խոսքերով,Կոմիտաս անվան տակ մենք հասկանում ենք Արևելյան եւ Արևմտյան Հայաստանի հազարամյակների մշակույթը` երաժշտության տեսքով: Կոմիտասը ստեղծել է երաժշտական հարմոնիայի նոր համակարգ: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ստեղծած այլընտրանքային խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է հասարակությանը հուզող կրթական, մշակութային բազմաթիվ հարցեր ու խնդիրներ: Վերջերս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ մասնագետներ, երաժիշտներ, երաժշտագետներ, եւ այդ ընթացքում մշակվել եւ մշակվում է կոմիտասյան քաղաքականության իրականացման ծրագիրը: «Այսօր վտանգված է մեր ազգային ինքնությունը, մշակութային առումով անվտանգության խնդիր ունենք, որի համատեքստում չենք նկատում Կոմիտասին, նրա գործը»,- նշեց «Սարդարապատի» ներկայացուցիչը: Առաջարկվել է Կոմիտասից 5 երգ, որոնք ավելի պարզ են, եւ բոլորը կարող են երգել այդ երգերը, տարածել ամբողջ Հայաստանով: «Այս 5 երգը` իբրեւ պատվաստ, առաջարկում եմ պատվաստել բոլորին: Ով այդ 5 երգը իմանա, նա պաշտպանված կլինի բոլոր հակամշակութային աղետներից, թուրքական ելևէջներից, կպահպանի իր ինքնությունը»,- ասաց Արթուր Շահնազարյան: Այդ հինգ երգերի ցանկում են հայտնի «Հոյ նազանը» և «Սոնա յարը»: Բանախոսը սա համարեց հայի քննություն:Կոմպոզիտորը  համոզված է, որ մեր ժողովուրդը սիրում է Կոմիտասին, գիտի նրա երգերը, պարզապես մոռացել են: «Ես` իբրեւ անկախ մշակույթի գործիչ, կոմպոզիտոր, ցանկացած կազմակերպություն, կուսակցություն, կառավարություն, պետություն, ով այս գործը տանի առաջ, ես նրանց հետ ծառա եմ, պատրաստ եմ օգնելու, աշխատելու իրենց հետ»,- նշեց կոմիտասագետը: Երգերը կտարածվեն հնարավոր բոլոր միջոցներով. կկազմվեն լազերային սկավառակներ, երգերի խոսքերը  կպատճենահանվեն միլիոնավոր օրինակներով եւ կտարածվեն: Եթե հեռուստաընկերությունները համաձայնեն, ապա նաեւ եթեր կհեռարձակվեն, դպրոցներում, մանկապարտեզներում կերգեն դրանք: Կես կատակ- կես լուրջ Արթուր Շահնազարյանը նշեց, որ այդ սկառավակները կվաճառվեն դեղատներում: Ասուլիսին լրագրողներն արդեն պատվաստվեցին` «Սոնա յարը» երգելով:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված