Երկուշաբթի, 16 դեկտեմբերի

«Քոչարյանը փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքին կայանությունը»



«Արդեն ավելի քան ակնհայտ է, որ սոցիալական իրավիճակը իր մեջ պարունակում է պայթյունավտանգ տարր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով` մոտ ապագայում Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու, իսկ իշխանությունները իրենց ոչ համարժեք գործողություններով ավելի են սրում իրավիճակը: Բանախոսը նշեց, որ այս մասին ավելի մանրամասն ՀԱԿ-ը կխոսի փետրվարի 18-ի հանրահավաքին: «Վերջին զարգացումների արդյունքում մեծապես փոխվել է Հայաստանի ներքաղաքական ներկապնակը: Ռոբերտ Քոչարյանը, իրեն բնորոշ գործելակերպով մնալով ստվերում, ԲՀԿ-ի օգնությամբ եւ իր թալանած վիթխարի միջոցներով փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքին կայանությունը: ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունենալով Արեւմուտքի աջակցությունը, փորձում է պահպանել իր դիրքերը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով փորձում է ցուցադրել, որ ինքը վայելում է Կրեմլի աջակցությունը»,- ասում է Շահնազարյանը: Վերջինս բացառեց, որ Մոսկվան որեւէ աջակցություն կարող է ցույց տալ Քոչարյանին` բերելով մի քանի փաստարկներ: Նախ` նրա խոսքերով, Մոսկվան հաշվի է առնում Քոչարյանի հանդեպ հայ հասարակության ատելությունը, եւ երկրորդ` Մոսկվան շատ լավ է գիտակցում, որ Քոչարյանը շուտով նստելու է  ամբաստանյալի աթոռին: «Եթե ԲՀԿ-ն ուզում է մի փոքր հասարակության վստահություն ունենալ, պետք է իրեն տարանջատի քաղաքական ամբաստանյալից եւ մնա քաղաքական դաշտում որպես առանձին ուժ: ՀԱԿ-ն  այսօր հանդիսանում է հանրապետության կայունության երաշխավորը: Այսօր Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չունի ժողովրդի այն աջակցությունը, ինչ որ ՀԱԿ-ը: Քոչարյանի բոլոր փորձերը դատապարտված են, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի վայելել եւ չի վայելի Ռուսաստանի աջակցությունը, բացառված է նրա` իշխանության որեւէ դիրքի վերադառնալը»: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իշխանությունը որեւէ ծրագիր չունի, վարում է արձագանքային քաղաքականություն, խրախուսում է արտագաղթը, քանի իր հռչակած տնտեսական օլիգարխիկ մոդելի հիմքում ընկած են տրանսֆերտները:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված