Երկուշաբթի, 11 նոյեմբերի

Բնագիտական, պատմական առարկաների դասագրքերը կբեռնաթափվեն 15-25 տոկոսով



Անդրադառնալով դպրոցների միջին դասարանների ծրագրերի բեռնաթափան խնդրին` Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն այսօվա ասուլիսում նշեց, որ դա համաշխարհային խնդիր է. «Նախորդ նույնիսկ շատ կատարյալ դասագրքրերն այժմյան մակարդակին արդեն չեն համապատասխանում»: Սկսած 1990-ականներից մենք մի քանի անգամ փորձել ենք դասագրքերը փոխել, արդյունքում ունենք 12-ամյա կրթության ծրագրեր եւ դասագրքեր, բայց մյուս կողմց էլ դրանք լուրջ վերանայման կարիք ունեն: Վերանայման կարիք ունեն հատկապես բնագիտական, պատմական առարկաները, որոնց դասագրքերը ծանրաբեռնված են թվերով, տերմիններով, ինֆորմացիայով:  Մանուկ Մկրտչյանի խոսքերով` բնագիտական, պատմական առարկաների դասագրքերը կբեռնաթափվեն 15-25 տոկոսով: Բոլոր դասական առարկանները կպահպանվեն. ոչ մի առարկա չի հանվի, բայց սահմանափակում կդրվի թեմաների քանակի վրա: Մինչեւ նոր ուսումնական տարի հայտնի կլինեն բոլոր առարկաների ծրագրերը: Ինչ վերաբերում է այս տարվա բուհական քննություններին, Մանուկ Մկրտչյանը նշեց, որ անցյալ տարի հիմնական բողոքները հայոց լեզվի թեստերի վերաբերյալ էին, որոնց մի մասը հիմնավոր, իսկ մյուս մասը` անհիմն համարեց: Այս տարի նախորդ տարվա հեղինակները չեն կազմի հայոց լեզվի թեստերը, «մինչեւ հասնենք այն աստիճանին, որ ունենանք թեստերի բազա»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված